Լոս Անջելեսից դեպի Երևան հատուկ բեռնատար օդանավով գալիս է մի քանի տոննա մարդասիրական օգնություն Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 միլիոն ամերիկյան դոլար, Հիմնադրամը նաև մոբիլիզացնում է իր համաշխարհային
ցանցը մարդասիրական օգնությունը Հհ հասցնելու նպատակով։ Նվիրված բարերարների շնորհիվ Ամերիկայում գործող Հայաստան հիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից Երևան ուղղությամբ, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք,
վիրաբուժական ու բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։ օգնություն Հայաստան Համահայկական հիմնադրամի և նրա մեծահոգի բարերարների ջանքերի շնորհիվ արդեն մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Հայաստան՝ նորից տեղ հասցնելով անհրաժեշտ բժշկական ու մարդասիրական օգնություն։ Երևան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ, այդ թվում
վնա սվածքաբան-վիրա բույժներ իրենց տեղացի գործընկերների հետ համատեղ անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Բեռնափոխադրումը ու 1-ին ահրաժեշտության բժշկական անձնակազմի ներգրավումը կազմակերպելուց զատ, ԱՄՆ-ի Հայաստան Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հավելյալ 21 մյն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է հավաքագրվել և փոխանցվել հայրենիք։