Վլադիմիր Պուտինը շшխմատի կովկասյան տախտակի վրա «շախ ու մատ» արեց Էրդողանին

Tert.am-ը գրում է.
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ընթանում է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Ըստ երևույթին՝ 1 գիշերում նախկին Խորհրդային 2 հանրապետությունների բարձրաստիճան դիվանագետներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու փաստը բառացիորեն «շախ ու մատ» է Թուրքիային, գրում է Asia Times-ը։

Ինչպես նկատում է հոդվածագիրը, ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի քսանյոթին Ադրբեջանի սա նձազերծած պա տերազմից հետո հանդես են եկել հայտարարությամբ՝ դա տապարտելով «ԼՂ-ում և նրա սահմաններից դուրս բռ նության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»։

«Բայց, որպես հարձակվող, Ադրբեջանը կր ակի դադարեցման պա հանջից հրաժարվելու հարցում մենակ չէր։ Ավելի շուտ, հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ավելի կա տաղի խոչընդոտ և ռա զմական գործողությունների դադարեցման ցանկացած առաջարկի հա կառակորդ։ Թուրքիայի նախագահի համար Ադրբեջանին ցուցաբերվող դիվանագիտական լիակատար աջակցությունն ու պարզապես ռա զմական աջակցությունը բխում են

Թուրքիայի ավանդական դերից՝ որպես Ադրբեջանի հովանավոր պետություն։ Անկարան, վերջին տարիներին զիջելով այդ դերը Մոսկվային, հիմա մտադիր է վերականգնել կորցրած հա մբավը»,- ընդգծում է հոդվածագիրը։ Հոդվածագրի խոսքով՝ «Թուրքիայի ռա զմական աջակցությունն Ադրբեջանին արագորեն մոտենում է կարմիր գծին, որը նրան դնում է ՌԴ-ի հետ բա խման հստակ սահմանի վրա և Լեռնային Ղարադաբի հակամ արտությունում ներգրավվածությունը Թուրքիայի համար հնարավոր է ռիսկային լինել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *