Նման բան ասողների բերանին իջե՛ք, և… Արամ Սարգսյանի դիպուկ անդրադարձը Փաշինյանին քննադատողներին և արցախյան հակամարտությանը

Այդ պարագայում արդեն բանակցային գործընթացի մասնակցելը դառնում է կարևոր Ադրբեջանի համար, և երեսը պարզ դարձնելու համար որոշակի համաձայնություններ պետք է ունենալ։ Ես կարծում եմ, որ այն զանգերը, ինչ եղել է ՌԴ-ի նախագահի կողմից Ադրբեջանի եւ ՀՀ-ի ղեկավարներին, նաև պայմանավորվածություն,

որոշակի սցենար է մշակվել բանակցության գնալու ու երեսը պարզ պահելու առումով։ Այդ բանակցությունների հիմքը դրվում է հումանիտար մոտեցումը, մարդկային մոտեցումը՝ հանձին զո հված զինվորների ու հանձինս գե րիներ։ Ես 100 տոկոս վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը ու ՌԴ-ն էդ հանգամանքը փորձելու են օգտագործել՝ երկու կողմերին բանակցային սեղան բերելու, քանզի խնդիրն այլ լուծում, քան բանակցայինն է, Ադրբեջանն էլ հասկացավ, որ չունի։ Ադրբեջանի նախագահն ինքն էլ

խոստովանեց, որ այո՛, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պետք է լուծվի, ինքը կուզենար, որ չլինեն կողմեր, որ հստակ կողմնապահություն ունենան, ու կյանքում ինքն ասաց, թե պետք է այդ խմբում ներգրավված պետություններին համաձայն լինեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը։ 1-ին անգամ փորձեց օգտագործել այն թեզը, ինչ Հայաստանի Հնրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է օգտագործում, անշուշտ՝ ՀՀ վարչապետն ընդհանուր կոնտեքստում է ասում, որ լուծումը պիտի լինի ընդունելի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար։

Ալիևը 20-ամյա կառավարումը կառուցել է հակ ահայկականության փաստարկի վրա, որ այո՛՝ ադրբեջանցինե՛ր, դուք ապրում եք բռ նապետությունում, բայց չէ՞ որ մեկ օր մենք հետ ենք բերելու Արցախը։ Հիմա արդեն 2-րդ փորձն է, ու Արցախը շարունակում է մնալ հայկական, այդ միֆը ջարդվում է Հայկական բանակի ձեռքերով։ Ըստ Ձեզ՝ ներքաղաքական ի՞նչ պրոցեսներ են հնարավոր Ադրբեջանում։ 2 լիդերներն էլ՝ Էրդողանն ու Ալիևը, բռ նապետի և սուլթանի

տիտղոսի ներքո են, 2-ն էլ ընկալվում են որպես սուլթաններ, որոնք անկառավարելի են, անկանխատեսելի են, որոնք սուտասան են, ողջ աշխարհն այդպես է ընդունում։ Չնայած, իրենք իրենց այդ անլրջությամբ, իրենց գժի տեղ դնելով իրենց խնդիրներն են փորձում լուծել տարբեր տեղեր։ Եվ աշխարհը իր համար դեռ սեղանին չի դրել ու քննարկի, թե ինչն է առաջնային իր համար՝ փողը, նավթը, գործընկերը, հա կառակորդին ուրիշի ձեռքով խփ ելը, թե՞ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները։ Այժմ աշխարհն արդեն ուղիղ առերեսվում է այդ ամենի հետ։

Աշխարհը նաև ունի նախորդ դարի 40-50-ականների փորձը, երբ ինչ-որ մեկը ևս կար, որ նույն ճանապարհով էր գնում։ Ժամանակին աշխարհը չկանգնեցրեց ու շատ ծանր գին վճարեց։ Աշխարհը սրա հետ պետք է հաշվի նստի։ Վերևում կանգնած քաղաքական գործիչները՝ Գերմանիա, Միացյալ Նահանգներ, արդեն հաշվարկների մեջ են, և փորձում են այս տարածաշրջանում ժամանակին խնդիրներ լուծել Թուրքիայի միջոցով, բայց այժմ այդ Թուրքիան դուրս է եկել իրենց վերահսկողությունից, և այս մարդիկ արդեն անկառավարելի են դառնում նաև այդ երկրների համար։ Որպես օրինակ՝ Միացյալ նահանգները Ինջիրլիքից

հանում է իր բազաները և տանում է Հունաստան, քանի որ տեսավ՝ այս մարդը С-400-ներ է գնում և այլն, ՌԴ-ն հասկացավ, որ С-400-ները վաղն իր ինքնաթիռների վրա կարող են կրա կել, հասկացավ, որ Թուրքիան ուզում է Կովկաս մտնել, ինչը ռուսական ազդեցության վերջն է, տեսան, որ Թուրքիան ցանկանում է ռազ մական դաշինք կնքել ողջ թյուրքալեզու ժողովուրդների հետ, և այդ երկրները կարող են դուրս գալ ՀԱՊԿ-ից ու միանալ այդտեղ։ Այսինքն՝ ՌԴ-ն այստեղ ստիպված պետք է գնա ավելի չոր տեսակետներ ասելու, ինչը նաև այսօր Շոյգուն ասեց, որ անկախ պատե րազմական վիճակից, խնդիրը լուծել է պետք։

Այսինքն՝ այս առումով թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ Էրդողանը վա բանկ են գնում, խաղաքարտին դրված է իրենց ապագա պաշտոնավարման հարցը, և իրենք փորձում են մաքսիմալ ջանքեր օգտագործելով որոշակի, թեկուզ՝ չնչին հաջողություն ունենալ, որից հետո նոր պատե րազմը կանգնեցնել, որ արդարանալու խնդիր ունենան։ Էս պարագայում մենք էլ պետք է մաքսիմալ ջանք դնենք, որ այդ հաջողությունը չունենան։ -Սկսելով պատե րազմ՝ Ալիևը մեղադրեց նիկոլ Փաշինյանին, որ նա իրեն ասել է տարածքներ չի տալու,

իսկ, ըստ Ալիևի, ՀՀ նախորդ իշխանությունը կառուցողական էր։ Դուք արժանահավատ համարո՞ւմ եք այս տեղեկությունը։ -Ալիևն այդպես պետք է ասի, քանզի հիբրիդային պատ երազմ է, սակայն որ Հայաստանի որոշակի շրջանակներից էլ նման բաներ են լսվում, դա չափազանց վատ է։ Ես հասկանում եմ, որ պատե րազմի ժամանակ կարող են լինել փոքրաթիվ խմբեր, որոնց մոտ չարությունն այնքան է մեծացել, կորց րածը հետ բերելու ցանկությունն այնքան մեծ է, որ իրենց ներքին շրջանակներով կարող են նման բան տարածել։ Ես ժողովրդի միասնականության, միահամուռ ուժերով թշնամու դեմ կռվելու կողմնակիցն եմ։

Քանի խնդիրը քաղաքական լուծում չի ստացել, պատ երազմը լինելու է, սա անվերջ է։ 2016ին երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը չէր, երկրի նախագահը Սերժ Սարգսյանն էր, բայց միևնույնն է՝ պատ երազմը տեղի ունեցավ։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ մեծ ճանապարհ ունեմ անցած, ես ցանկանում եմ այն մարդիկ, որ այդ խոսակցություններից հետևություն են անում, լսեն ինձ և հավատան․ վստահաբար ասում եմ ձեզ՝ այսօրվա Նիկոլ Փաշինյանը նույն Փաշինյանն է,

որ 2007 թվականից պայքարում է, անցել է բանտերով, որտեղ իր դեմ ուժ է կիրրառվել, 2 տարի փախուստի մեջ է եղել, ով ժողովրդին համախմբելու շանսը բաց չթողնելով՝ փ շալարի վրա բարձրացավ իր կյանքը վտա նգելով։ Նիկոլ Փաշինյանը չի փոխվել, նա նույն Նիկոլ Փաշինյանն է, ում հրապարակում տեսնելով՝ ցնծում էին, բան չի փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել նաև ընտանիքի մոտ։ Աննա Հակոբյանը շատ նեղ վիճակներով իր ամուսնու հետ ճանապարհ անցած կին է, և

ուժեղ մարդ է պետք լինել՝ որդուն ասելու, որ հայրենիքից զո հվելուց ավելի վեհ բան չկա։ Այդ նույն Աշոտը ինքն է ցանկացել ծառայել Արցախում, ու էսօր էլ ինքը առաջինը գնաց։ Իրենց կարող եք մեղա դրել ցանկացած ամեն հարցում, բայց որ իրենք փոխվել են, որ իրենք կարող են իրենց վստահողին, հայրենիքը դա վաճանել, դա անհնարին է, դրանք սուտ խոսքեր են, դա թշնամու տեսակետ է, որը հիբր իդային պատ երազմի ժամանակ փորձում են օգտագործել, չհավատա՛ք դրան, այդպիսի բան ասողների բերանին իջեք։ Ասեք՝ մեր խնդիրն այսօրվա իշխանության շուրջը համախմբվելն է: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *