Արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի ու ՌԴ—ի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին
տված մեկնաբանությունում ասել է, որ գործընթացը բավական բարդ էր: «Մեզ համար, անշուշտ, առաջնային խնդիրն էր, որ մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրե սիային: Ագ րեսիան տվյալ պարագայում առանձնահատուկ էր, քանզի Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ու ժգին աջակցությամբ Թուրքիայի կողմից և միջազգային ահաբե կչական խմբավորումների ներգրավմամբ:
Ստացվում է, մեր հայրենակիցները ԼՂ—ում կռ վում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, Ադրբեջանից զատ կար նման ու ժգին հար ձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ասել է Մնացականյանը: ՀՀ արտաքին գործերի նախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, պետք է հասնել կր ակի դադարեցման: «Տարածաշրջանի և 1—ին հերթին ԼՂ—ի համար սա դարձել էր բավական լուրջ մար տահրավեր և որևէ
առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, անշուշտ, անհնար կլիներ : Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ պետք է դա դարեցնել կրա կը, դադարեցնել այս վայ րագությունը, այս պատե րազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը
միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի նպատակով»,- հայտնում է նախարարը: Մնացականյանը հավելել է, որ որևիցե այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ: «1—ին խնդիրն այս ճգնաժամն ավարտին հասցնելն է»,- եզրափակել է
Մնացականյանը: Արցախի և Ադրբեջանի հա կամարտ զորքերի շփման գծում 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած՝ հայտարարվում է կրա կի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող մարդկանց ու զո հվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի
միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: Հրա դադարի ռեժիմի հատուկ չափորոշիչները կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում: