Ես տեսա, որ մենք կռ վում ենք չմա հանալու համար, իսկ հայերը.. Սպ անված ադրբեջանցի զինվորի գրպանից գտնված նամակը` ուղղված սիրած աղջկան

Նամակ, գտնված թշնամու սպ անված զինվորի գրպանից։
«ՆԱՄԱԿ ԴԺՈԽՔԻՑ…» «Բարև Զուլֆիա, իմ սեր: Իրադարձությունները զարգանում են այնպիսի հունով, որ ամենայն հավանականությամբ սա իմ վերջին նամակն է քեզ։ Սակայն դու այն չես ստանա:

Դժ ոխքից նամակներ չեն հասնում: Իսկ մենք ամենաիսկական դժոխքում ենք: Իզուր քեզ չլսեցի եվ զորակոչից առաջ չփախա Մոսկվա։ Վստահեցի մեծաբերան ղեկավարներին, որոնք հավաստիացնում են, իբր մենք արդեն հաղթած ենք ու սեպտեմբերի 27-ին թեյ ենք խմելու Խանքենդիում (Ստեփանակերտ): Անցել է 1 շաբաթ: Մենք անգամ 1 մետր առաջ չենք շարժվել:

Օրեկան երկու անգամ մեզ ինչ որ դե ղահաբեր են տալիս խմելու ՝իբր մա րտական ոգին բարձացնելու համար: 1-ին օրը խմելուց հետո հասկացա, որ հո գեմետ դեղ է: Խմելուց հետո թվում էր երազում եմ: Բոլորովին այլ իրականություն , որտեղ ոչինչ չես զգում: Կամքդ պարալի զացվում է: Հրամայում են գր ոհել, գրո հում ենք, բայց ապարդյուն, միայն զո հերի քանակն է ավելանում

մեր կողմից: Ես դադարել եմ դե ղահաբերն ընդունել: Միտքս ցանկանում եմ պայծառ պահել: Մեր կողմից հայերի դիրքերի վրա անդադար դժո խքային կ րակ ու բո ց ենք թափում՝ հրթ իռներ, հրե տանային ար կեր, սակայն նրանք չեն նահանջում: Ես նման բան երբևէ չեմ տեսել: Մինչ ռա զմաճակատ գալս

ես ա տում էի նրանց: Այժմ վախենում եմ նրանցից անգամ թաքուն նախանձում: Ինչպես կռվել մի ազգի դեմ, որը հանուն մի թիզ հողի պատրաստ է զ ոհաբերել իրեն: Մեր շարքերն անդադար համալրվում են զինվորներով ու զին տեխնիկայով, սակայն նույն արագությամբ էլ պակասում ու սպ առվում: Խոստացել էին իսլամիստ գրո հայիններով մեր դիրքն ամրապնդել, բայց տեղ չհասան: Հայերը հրե տանու միջոցով ոչնչ ացրել էին մեր կողմը շարժվող իսլամիստների շարասյունը:

Մեր մեծերի համար մենք թն դանոթային միս ենք, ոչ ավելին: Մեր վիրա վորները մա հանում են, այդպես էլ օգություն չստանալով որևէ տեղից: Մա հացածների դ իերը չեն հավաքում, որ նոր ժամանող զինվորը նրանց քանակը տեսնելով փախուստի չդիմի: Մեր հր ետանին ռմբ ակո ծում էի ոչ միայն հայերի, այլև մեր դիրքերը: Երեկ 10-ից ավելի զո հ տվեցինք, որովհետև մեր հրե տանու կողմից բաց թողնված ար կերից 2-ն ընկան մեր դիրքերի վրա: Իսկ հայերը շարունակում

են կռ վել: 2 օր առաջ մեր հետախ ույզները ծանր վի րավոր երիտասարդ հայ զինվոր էին գտել: Երևի կլիներ 19-20 տարեկան: Մերոնք ցանկանուն էին, որ հայը տեսախցիկի առաջ հայտարարի, թե Ղարաբաղն ադրբեջանցիերի հողն է, որ իրեն ստի պել են կռ վելու մեր դեմ: Եթե ասեր ինչ պետք է խոստանում էին նրան թիկունք ուղարկել հոգ տանել նրա մասին: Չհամաձայնվեց: Սկսեցին անմարդկային կտ տանքների ենթարկել։

Մարդկային բանականությունը ի զորու չէ այդ ամենը ընկալելու: Միայն վա յրի գա զանը կարող է նման կերպ վարվել: Հայ զինվորն այդպես էլ ոչինչ չասաց: Չխնդրեց, որ կյանքը խնայեն, կամ դադարեցնեն տա նջանքները: Մռնչում էր վի րավոր առյուծի նման, սակայն այդպես էլ ոչ մի բառ չասաց: Մա հացավ աչքիս առաջ: Հայ զինվորի այդ արարքը մեզ ավելի մեծ սար սափի մատնեց:

Մենք հասկացանք թե ում դեմ ենք կռ վում: Ես տեսա, որ մենք կռ վում ենք չմա հանալու, իսկ հայերը միայն հաղթելու համար և եթե դրա գինը նրանց կյանքն է, ապա նրանք պատրաստ են այն զո հաբարելու: Զուլֆիա, իմ սեր, կյանքում ամենասարս ափելի բանը մ ահը չէ, այլ այն, որ մա հանում ես հանուն ոչնչի: Ես նախանձում եմ նրանց, որոնք գիտեն թե ինչի համար են կռ վում և զո հվում: Ես չգիտեմ: Չգիտեն նաև իմ հետ կռ վող բազում զինվորներ եվ սպաներ: Սա մեր հողը չէ: Սա մեր պատ երազմը չէ:

Մեր դիրքերից քիչ այն կողմ մի կիսաք անդ քրիստոնեական վանք կա: Մնացել է միայն ներսի պատերը: Այնտեղ մերոնք ռազ մամթերք են պահում և հոգում բնական կարիքները: Մեզ համոզում էին թե քրիստոնեական վանքերը հայերինը չեն, այլ մեր նախնիներինը : Եթե դրանք մեր վանքերը ու սրբատեղիներ լինեին, մենք այն որպես զուգարան չէինք օգտագործի: Այստեղ նաև խաչքարներ կան որոնց վրա հայերեն տառեր են գրված: Մեր հայերեն իմացող հետախ ույզներից մեկը դա փաստեց, սակայն խնդրեց, որ այդ մասին հրամանատարին չասեմ: Հրաման ենք

ստացել 1 ժամից նորից գ րոհելու հայերի դիրքերը: Հավանաբար սա կլինի մեր վերջին գր ոհը: Ես չեմ վախենում դժոխք ընկնելուց, քանզի արդեն դժոխքում ենք: Երբ մա հվանս լուրը կստանաք, ձեզ վստահաբար կասեն, թե ձեր որդին ու ամուսինը հայրենիքը պաշտպանելիս ընկան հերոսի մա հով։ Չհավատաս: Ես հերոս չեմ ու սա իմ հայրենիքը չէ: Հուսով եմ Ալլահը բարեգութ կգտնվի իմ հանդեպ և կմա հանամ հեշտ մա հով: Ես կկարոտեմ քեզ, Զուլֆիա:» Հարություն Ղուկասյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *