Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը դատ ապարտել է թուրք-ադրբեջանական սադ րիչ քայլերը , Թուրքիայի նախագահի իսլամիստական ,կայսերական նկրտումները: Այս մասին նա հայտնել է Եվրախորհրդարանում
ունեցած ելույթում․ «Եթե Եվրոպայի պետությունները անկարող լինեն Էրդողանի նետած մար տահրավերին համարժեք պատասխանելու, վերջինս վաղը կկարողանա իրականացնել իր կայսերական ու իսլամիստական երազանքը, մինչդեռ այստեղ՝ Բրյուսելում, հերթական անգամ մանրախնդրությամբ ենք զբաղվում»:
Ֆրանսիացի պատգամավորը ասել է , որ 3 հազարից- 4 հազար սիրիացի ջի հադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել է ՀՀ. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև նախագահ Էմանուել Մակրոնը: Հազարավոր իսլամիստ վար ձկաններ, որոնք մեղա դրվում են Իսլամական պետություն կազմակերպության կողմից կազմակերպված պատե րազմական ոճրագո րծությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են
այլ հա նցագործություններ գործելու և շարունակելու Հայոց ցեղասպ անությունը, որն իրականացվել է 80 տարի առաջ Օսմանյան Կայսրության կողմից: «1.2-ից մինչև 1,5 միլիոն զո հ, ցեղաս պանություն, որը թուրքական իշխանությունները մինչ օրս չեն ճանաչել, և որի ճանաչումը այլ պետությունների կողմից Էրդողանի կողմից որակվել է որպես մեծ վիրավորանք:
Սակայն պատմությունը վիրա վորանք չէ, պատմություն, որն Էրդողանն միևնույն է կցանկանար վերստին գրել, քանի որ իր բոլոր քայլերը կենտրոնացվել են 1 նպատակի շուրջ՝ վերականգնել Օսմանյան Կայսրությունը, ստանձնել սուննական իսլամական առաջնորդի դերը, որն ուներ Թուրքիան Խալիֆայության ժամանակաշրջանում: Դա մի նախաձեռնություն է,
որն ինքը ստանձնում է այդ թվում իր պաշտոնական քարոզչական տեսանյութերում: Ռազ մական գործողությունները Սիրիայում ու Լիբիայում, դժվարությամբ թաքցվող մերձավորությունը Իսլամական պետություն կազմակերպության հետ, դեպի Հունաստան իսկական միգրացիոն ներխ ուժման կազմակերպում, եկեղեցիների կոր ծանում Անատոլիայում,
հարձ ակում կիպրական ռեսուրսների վրա Միջերկրածովյան տարածաշրջանում, Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխում մզկիթի, և հիմա` ներխ ուժում ՀՀ տարածք՝ աշխարհում 1-ինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի ուղղությամբ: Էրդողանի ամեն գործողությունները վկայում են այդ նեոօսմանական նկրտումների մասին:
Իսկ այս ընթացքում Խորհուրդը նվազասույթ կիրառելու վառ արտահայտված հակում է ցուցաբերում. հոկտեմբերի 2-ի իր եզրակացություններում Խորհուրդը հայտարարում է, որ ՛՛խստորեն դատ ապարտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախ տումները, որոնք պիտի դա դարեն՛՛: Սակայն այս ամենը շարունակվում է արդեն 50 տարի: Հիսուն տարի է, ինչ
Թուրքիան օկուպացնում է անդամ պետության տարածքի կեսը, իսկ դուք համառորեն ուզում եք, մեջբերում եմ, ՛՛բարեխիղճ երկխոսություն՛՛: Պատասխան միջոցներն արդեն պիտի ձեռնարկված լինեին անդամակցության գործընթացի արժեքի, Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորման, Հունաստանի ու Բուլղարիայի սահմանների անվտ անգության անհրաժեշտ ապահովման, մաքսային միության (որը թույլ է տալիս Թուրքիային իրականացնելու իր արտաքին առևտրի 40 տոկոսը Եվրոպական միության հետ)
գործունեության դադա րեցման ուղղությամբ: Սակայն ոչինչ: Ոչինչ: Եվրոպան վախենում է Թուրքիայից, ու պատասխանը ողբեր գական է. Խորհուրդը հերթական անգամ տեղի է տվել այս մշտական շանտաժին: Այն մեզ հիշեցնում է Բալզակին, ով ասում էր, որ ՛՛համակերպումը ամենօրյա ինքնաս պանություն է՛»՛,- ամփոփել է ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բայը։