ԼՂ-ն հայկական հող է եղել միշտ, քանզի … Իսպանացի գրող Գոնսալո Գուարչի բաց նամակը` ուղղված Արայիկ Հարությունյանին

Իսպանացի գրող, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գոնսալո Գուարչը բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գուարչն իր ուղերձում նշում է, որ Իսպանիայի բազում քաղաքացիներ տվյալ օրերին, երբ Ադրբեջանն ԱՀ-ի

դեմ ագրեսիվ գործողություններ է սան ձազերծում, արցախահայության կողքին են: «Մեզ միավորում է քրիստոնեությունը: Անգամ նրանք, որոնք չեն հետևում եկեղեցու բոլոր ծեսերին, հասկանում են, որ մենք քրիստոնեական համընդհանուր մշակութային ժառանգության կրողներն ենք, որ բոլորիս միավորում է դարերի պատմություն, որի ընթացքում երկու ժողովուրդները պայ քարել

են նույնատիպ արժեքների համար, մեզ միավորում են կյանքն ընկալելու արևմտյան մոտեցումը, նույն ընտանեկան արժեքները և համանման ինքնատիպ գծեր: Մեզ այնքան շատ բան է միավորում, որ նույնիսկ կարելի է ասել, թե հայերն ու իսպանացիները, որոնք միմյանց այդքան նման ազգ են, կարող են համարվել 1 ընտանիքի անդամներ դեպի ապագան տանող

ճանապարհին, որը մեր երկու ժողովուրդները պիտի անցնեն միասին»: Գրողը խաբեություն է համարել այն հանգամանքը, որ ԼՂ-ի ժողովրդին այնտեղ հանդուրժել չկարողացողները փորձում են աշխարհին հավատացնել, թե իրբ հայ ազգը վտարել է ադրբեջանցիներին այդ լեռներից: Նա վստահորեն նշել է, որ այդ ամենն ակնհայտ և

ապացուցելի սուտ է: «Բայց աշխարհը հասկանում է, որ ԼՂ-ն միշտ հայկական հող է եղել, քանզի քարերը համառ են, և այնտեղ շատ ա ճյուններ կան, որոնք ապացուցում են, որ այդ լեռները պատկանել են ժամանակակից հայերի նախնիներին դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում: Ղարաբաղի հայ ժողովուրդը շարունակում է ապրել այդ նույն լեռներում, այդ նույն հովիտներում»,- նշել է Գոնսալո Գուարչը: Իր նամակում նա Արայիկ Հարությունյանին հավաստիացրել է, որ ԼՂ-ի հայերը միայնակ չեն և Իսպանիան,

Եվրոպան ու Արևմուտքը գիտեն իրադրությունը: «Իսպանիան, Եվրոպան և Արևմուտքը գիտեն, թե ով է կանգնած այս ստ որ հար ձակման ետևում, ով է ուղարկել ինքնաթիռները, ծանր զի նատեսակները, հրե տանին, վերջին սերնդի անօդաչուները, ով է հազարավոր վարձ կան ջի հադականների ուղարկել տվյալ տարածաշրջան, որոնցից շատերը անգամ հարկադրված են եկել: Վար ձկաններին ուղարկողները թվում է թե չգիտեն,

որ մարդկությունը պա տբերազմ չի ցանկանում այլ՝ ժողովուրդների միջև խաղաղություն, նաև չգիտեն, որ այս հա կամարտությունից հայերը կրկին դուրս կգան հաղթանակած, քանզի նրանց թշ նամիներին երբևէ չի հաջողվի հաղթել հայ ազգին, քանզի նրանցն է պատմության, բանականության

և ճշմարտության ուժը: Իսպանացի գրողն իր նամակի վերջում նշել է, որ հայերը երբեք մենակ չեն լինի, քանզի միլիոնավոր տղամարդիկ եւ կանայք արցախահայության հետ են: «Դուք գտնվում եք բանականության, արդարության և ճշմարտության հովանու ներքո»,- ավարտել է իր խոսքը Գուարչը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *