Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել` սատարելով հայերին: Ազգությամբ հայ դերասանն ավելի քան համոզված է` այսօր հայերն ավելի ուժեղ են ու պատրաստված:«Մենք այլեւս 1915 թվականի հայերը չենք, մենք
ցեղաս պանությունից փրկվածների սերունդն ենք` ավելի խելացի , ավելի ինքնաբավ, ավելի զինված: Մենք չենք հանձնվելու առանց կռվի, մենք ավելի շատ բան ենք վերցնելու նրանցից: Եվ քանզի այժմ մենք տարածված ենք ամբողջ աշխարհով մեկ, նրանց կստիպենք
վճարել ամեն բանի համար»,- գրել է Խանը: Ավելի վաղ դերասանը կոչ էր արել իր հետեւորդներին դատապարտել ադրբեջանա-թուրքական սա դրանքները` բարձրաձայնելով եղելությունը: «Հայկական գոյամարտը կարեւոր է մի քանի պատճառով.
Հայն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից է, որը նաեւ 1-ին ազգն է, որ ընդունել է Քրիստոնեությունը. ՀՀ-ում կան եկեղեցիներ, որոնք դարերի պատմություն ունեն: Սակայն այսօր այդ բարբարոսներն ցանկանում են իրենց բենզինի գումարներով մաքրել
տվյալ պատմությունն ու մշակույթը` փորձելով ստեղծել իրենց կեղծ վարկածը: Խնդրում եմ` օգնեք հայրենիքիս` գոնե ճշմարտությունը տարածելով: Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր աջակցություն»,- գրել էր նա: