ԱՀ-ի դեմ Ադրբեջանի սա նձազերծած պա տերազմում ներգրավված սիրիացի վարձկաններն արդեն սկսել են բողոքել մա րտերի թեժությունից և հրաժարվում են ԼՂ գալ, իսկ նրանց դ իակները թա ղվում են գաղտնի ու գիշերով, նման տեղեկություններ են հայտնում Telegram ալիքներն ու սիրիական թերթերը։
«Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 3 հարյուր հոգանոց խումբը հոկտեմբերի մեկին Լիբիայից հետ է վերադարձել, փոխանցում է Rybar տելեգրամ-ալիքը՝ իր աղբյուրին հղումով։ Ըստ աղբյուրի՝ թուրքական հատուկ ծառայությունները դադարել են վարձկաններ ուղարկել Տրիպոլի՝ ողջ ուժերը կենտրոնացնելով
Ադրբեջանի վրա։ Բայց հետ վերադարձած խումբը հրաժարվել է ԼՂ գնալ՝ կա տաղի մա րտերի պատճառով։ Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանում սպ անված սիրիացի վարձկաններին թա ղում են եղբայրական գերե զմաններում՝ լիիրավ գաղտնիության պայմաններում, գիշերները։ Նրանց վերջին հրաժեշտը տալու հնարավորություն ունեն միմիայն մտերիմները։
Սիրիական աղբյուրները գրում են, որ Հալեպի մատույցներում «Սիրիական ազգային բանակի» մոտ քառասուն վարձկանի մարմին է տեղափոխվել։ Հասանելի է նաև խմբային թա ղման համապատասխան տեսանյութը։ Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մոտ 3 հարյուր վարձկան
Թուրքիայից պահանջել է հետ վերադարձնել իրենց Սիրիա․ նրանց չի բավարարում այն, որ մարտերից հետո վերականգնվելու հնարավորություն չի տրվում։ Մարդու իրավունքների պաշտպան Եղիսաբեթ Ցուրկովը թվիթերյան իր էջում հրապարակել է սիրիացի 2 վարձկանի նկար՝ նշելով, որ նրանք սպ անվել են Ադրբեջանում։
Ըստ Ցուրկովի՝ 2 վարձկանի ու իրենց ևս 50 զինակցի մարմին է հետ տեղափոխվում։ Հոկտեմբերի 12-ին հայկական կողմը հրապարակել էր Ադրբեջանում կռվող 2 վարձկանի խոսակցություն, որոնք նշում էին, թե ծանր մարտեր են ընթանում, իսկ ադրբեջանցիներն
իրենց պա տերազմի 1-ին պլան են մղում։ Վարձկանները պատմել էին, թե իրենց վիրավոր զինակիցներին թողնում են, որ մեռնեն՝ չվճարելու համար։ Նրանք նաև ցանկություն էին հայտնել տեղափոխվել Իրան։