Սերգեյ Շոյգուն Թուրքիայի ՊՆ ղեկավարին մտահոգություն է հայտնել ԼՂ ճակատ ահաբ եկիչների տեղափոխման մասով

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զի նուժը լայնածավալ հա րձակում է սկսել Արցախում՝ թի րախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարար

Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամ արտության գոտի Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների գրո հայիններին տեղափոխելու մասին տեղեկություններով։

«Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության Նախարարությունում առանձնակի տագնապ է առաջացնում ստացվող տեղեկատվությունը մերձավորարևելյան ահաբեկչական խմբավորումների գրոհայիններին Լետնային Ղարաբաղ հակամարտության գոտի տեղափոխելու մասին»,- ասել են նախարարությունում,

գրում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է նաև, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ակտիվ մասնակցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կայունացմանը։ Մասնավորապես, Շոյգուն այդ հարցի շուրջ բանակցել է բազում երկրների

իր պաշտոնակիցների հետ։ «Տվյալ աշխատանքի առաջնային նպատակը մարտական գործողությունների շտապ դադարեցումն է Լեռնային Ղարաբաղում և անցումը հակամարտող կողմերի բանակցություններին՝ կարգավորելու իրավիճակը տարածաշրջանում»,- հայտնել են գերատեսչությունում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *