Այսօր բոլոր խաղաքարտերը բացվեցին: Սկզբում Լավրովը , հետո Փաշինյանը հաստատեցին , որ… Հարություն Ղուկասյան

Հարություն Ղուկասյանը գրում է.
Այսօր բոլոր խաղաքարտերը բացվեցին: Սկզբում Լավրովը , հետո Փաշինյանը հաստատեցին , թե ինչի մասին են երկար ու ձիգ տարիներ բանակցել նախկին նախագահներ Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը՝ ադբեջանին հանձնում են 5 շրջանները , ապա ևս 2 շրջանները , որից հետո քննարկվում է ԱՀ-ի կարգավիճակի հարցը: Դա բնականաբար մեծ գաղտնիք չէր , բոլորն այդ

մասին տեղյակ էին , բայց այսօր դա պաշտոնապես հաստատվեց: Ի հակադրումն դրան Ալիևը չափազանց հստակ հայտարարում է , որ ԱՀ-ն չի կարող ունենալ որևիցե կարգավիճակ ադրբեջանի կազմից դուրս: Այսինքն այդ շրջանների հետ միասին մենք կորցնում ենք նաև Արցախը: Վարչապետը հայտարարեց , որ պա տերազմի պատճառ է հանդիսացել այն , որ հայկական կողմը չի ցանկացել հանձնել այսպես

կոչված յոթ տարածքները , կամ անվտանգության գոտին ոչ մի բանի դիմաց: Այժմ չեմ գրելու քաղաքականության մասին , այլ բարոյականության: Բանակցելով ալիևի հետ ստորագրելով համաձայնագրեր , թե Քոչարյանը , թե Ս.Սարգասյանը միանշանակ իմացել են , որ գալու է պահը , երբ ՀՀ-ին , որպես միջազգային իրավունքի սուբյեկտի ստիպելու են կատարելու իրենց իսկ կողմից ստորագրված համաձայնագրերը: Նրանք բաղում պատրվակներով հնարավորինս

ձգել են վերջնական պայմանագրի ստորագրումը , հստակ գիտակցելով , որ ստորագրելուց հետո իրենք որևիցե հնարավորություն չեն ունենալու պահպանելու իրենց նախագահական աթոռները: Նրանք սակայն գիտեյին , որ այդ օրը գալու է եվ այն եկավ: Այժմ չեմ խոսում այն մասին , թե ինչու են ԱՀ-ի այդ «հերոսները» ստորագրել տվյալ համաձայնագրերը , կամ փաստացի համաձայնվել այդ տարբերակի հետ: Ամենայն հավանականությամբ

եղել են ճնշումներ , սակայն կարծում եմ ամենամեծ գործոնը եղել է այն , որ միջազգային կառույցները խոստացել են լեգիտիմացնել ընտրակեղծիքների միջոցով ձևավորված նրանց իշխանությունները , արցախյան հարցում զիճումների գնալու մեջ: Փաստերի հետ բարդ է հաշվի չնստել եվ փաստը կայանում է նրանում , որ այսօր բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ , որը համաձայնեցված է եղել նախկին նախագահների հետ:Այժմ հարցի բարոյական կողմի մասին , կամ ճիշտ կլինի ասել Անբարոյական:

Հստակ գիտակցելով , թե արցախյան հարցում ինչ սարսափելի փակուղու առաջ են կանգնեցրել Նիկոլին, վերջինիս իշխանության գալուց սկսած կա տաղի ու անբարո արշավ էին սկսել նրա դեմ , թե իբր նա իշխանության է եկել հողերը հանձնելու նպատակով: Կա , արդյոք ավելի մեծ անբարոյականություն , երբ դու տարիներով բանակցում ես հողերը հանձնելու համար , տալիս համաձայնությունդ , ապա ողջ մեղքը փորձում բարդել քո հաջորդի վրա ? Իմ ուղեղում տեղավորվում , թե

մարդիկ ինչ կարգի խեղված ու անբարո կեցված պիտի ունենան , երբ իմանալով ողջ ճշմարտությունը , Արցախի հարցը զո հասեղաին դնելով երկարաձգել են իրենց իշխանությունները ու այժմ ծախված լինելու մեջ մեղադրում են նոր իշխանություններին , անգամ հիմա , երբ բոլոր խաղաթղթերը բացված են ? Ես ուղղակի բառեր չեմ գտնում գնահատելու նրանց գործած հան ցանքները: Իսկ դա հա նցանք է: Հանցանք պետության հանդեպ: Տվյալ պա տերազմը հենց այդ հա նցավոր

համաձայնության արդյունք է: Այն բոլոր անձինք , որոնք մինչ օրս փրփրոտ բերաններով քննադատում էին Փաշինյանին Արցախի հարցում պարտվողական կեցվածք ընդունելու համար եվ պաշտպանում էին նախկիններին , հույս ունեմ գոնե բարոյականություն կունենան իրենք մեղքերն ընդունելու համար: Պա տերազմը կավարտի եվ կավարտի մեր հաղթանակով եվ բոլոր մեղավորները կստանան իրենց արժանի պատիժները: Մեր հերոսների шր յունը չի չորանալու ձեր ձեռքերին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *