Արտառոց ոչինչ, հայրենիքի պաշտպանության գործով ենք զբաղված… Ռազմաճակատում. հոկտեմբերի 10

Hetq.am-ը գրում է. «Լեռնիկ, սրանց բերել ես ստեղ, որ ի՞նչ անես, կոտ-որե՞ս»,- մեզ տեսնելուն պես հարցնում է հրամանատար Կարեն Շաքարյանը: Լեռնիկ Ասրյանը բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալն է:

Նրա հետ էին Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից պայմանավորվել, որ մեզ թույլատրեն նկարահանումներ անել: «Կոտ-որել» բառը հրամանատարի շուրթերից արդեն լսել էի, գեներալի բառապաշարում հաճախ գործածվող բառերից է: Մի քանի օր առաջ՝ թ եժ մարտերից մեկի ընթացքում, գումարտակի հրամանատարի մոտ լսել էի ռացիայով ասած նրա հրամանը:

«Այժմ մեր տանկը, որ դուրս գա իրենց դեմ, նրանք դեպի ձեզ են գալու, կո-տորեք բոլորին»,- լսվում էր Շաքարյանի ձայնը: Հոկտեմբերի տասին հայտարարված երկօրյա հրադադարի առաջին օրն է հյուսիսային սահմանագծում: Ճանապարհին արդեն հրամանատարի ռացիան միանում է, անընդհատ կապի են դուրս գալիս տարբեր տեղերից: Լարված է, մարտեր են ընթանում

տարբեր սահմաններում, տեղ-տեղ ադրբեջանցիները փորձում էին առաջ գալ, սակայն նրանց առաջխաղացումը կասեցվում էր: Հրամանատարի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո շարժվում ենք առաջնագիծ: Գեներալը հիանալի տրամադարություն ուներ, այլապես մեզ չէր վերցնի իր հետ: Առհասարակ, էս օրերին սպաներին անհանգստացնել չարժե,

լարված են, անքուն գիշերներից հետո նրանց ավելորդ հարցեր պետք չէ տալ: Նրանք հաստատ լրագրողներով զբաղվելու ժամանակ չունեն: Մենք էլ փորձում ենք աննկատ մնալ, չխանգարել: Շարժվում ենք դեպի դիրքեր: Մեքենայում, երբ հարցնում եմ՝ հոգնա՞ծ եք, գեներալ, նայում է իմ ուղղությամբ եւ պատասխանում՝ տասներկու օրվա ընթացքում երեւի մոտ վեց ժամ եմ քնել: «Այստեղ րոպեում հազար ար կ է ընկել»,-

տեղանքը ցույց տալով՝ պատմում է հրամանատարը: Հետո պատմում է Տարոնի մասին. «Հերոս է, զուսպ է ու ինչքան զուսպ է, այնքան լավ կռ վել է»: Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հարցնում եմ, թե ինչ է արել, որ գեներալը գովում է իրեն: Քոչարյանը միայն ուսերն է թափ տալիս: Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը կողքից հավելում է. «Ի՞նչ պիտի անենք, արտառոց ոչ մի բան, հայրենիքի պաշտպանության

գործով ենք զբաղված»: Իրավիճակը սահմանի այս հատվածում ադրբեջանցիների հար ձակման 1-ին օրվանից ծանր է: Շաքարյանին հարցնում եմ՝ ինչպես է իրավիճակը, պատասխանում է՝ կայուն ծանր: Նման բան սովորաբար բժիշկներից ես լսում: Յուրաքանչյուր կրա կոց զեկուցվում է, արձանագրվում ժամը, տեղանքը, զինատեսակը: Փոքր ինչ հետո հեռվում երեւում են Չայլուն եւ Լենինավանը: Հետո՝ Լյուլասազի բարձունքը, Մատաղիսի դիրքերը: Տեսանյութը դիտեք ստորև`

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *