««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն իրողությանը, որ Արցախում ընթացող պա տերազմում ընդգրկված վարձկան-ահա բեկիչներին Ադրբեջանն օգտագործում է պատ երազմի ամենաթեժ մասերում, որտեղ ողջ մնալու հավանականությունը գրեթե 0-ական է։ Նշել էինք նաև, որ ադրբեջանական
իշխանությունները մտադիր են ամեն բան անել, որ վարձկան-ահա բեկիչների հետքերը հնարավորինս վերանան՝ հետագայում ավելորդ գլխացավանքից ազատվելու համար։ Այս թեմայով ավելի ու ավելի նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, նախօրեին համացանցում հերթական ձայնագրությունը տարածվեց, որտեղ սիրիացի վարձկան-ահա բեկչի խոսքից պարզ է դառնում,
որ չնայած այն փաստին, որ ահա բեկիչներից բավական մեծ թվով ոչնչացվել է, ադրբեջանցիները «նրանց ստիպում են կրկին գնալ առաջ»։ Դրանից զատ, վարձկանը բողոքում է, որ «ադրբեջանցիներն իրենց սնունդ չեն տալիս, անգամ վիրավորներին չեն ճանապարհում տուն՝ թողնում են մա հանան, որպեսզի չվճարեն»։
Այն փաստը, որ Ադրբեջանը մտադիր է ահա բեկիչներին ամեն ձև վերացնել, փաստումէ է վարձկանի խոսքերից, ըստ որի՝ նրանք, ովքեր չեն կարողանում լավ կռվել և փորձում են նահանջել՝ թիկունքից կր ակում են դիպուկահարները։ Ընդ որում, խոսքը ոչ միայն վարձկանների, այլ նաև հենց ադրբեջանցիների մասին է:
Տարբեր Տելեգրամ ալիքներն ու սիրիական լրատվամիջոցները ևս անդրադառնում են հսկայական քանակությամբ վարձկանների կո տորվելու, նրանց մեկ միասնական գե րեզմանում թա ղելու և հետքերը կոծկելու փաստերի մասին: Մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանություններին նույիսկ իրենց սպ անված զինծառայողների
մարմինները չեն հետաքրքրում, որոնք շուրջ 2 շաբաթ ընկած են առաջնագծում։ Ի դեպ, փորձագետներն արդեն ասում են նաև այն մասին, որ Բաքվի բռ նապետը ներքին հրաման է տվել՝ ոչ մի վի րավորի վրա ժամանակ և ռեսուրս չծախսել, նահանջի դեպքում նրանց թողնել մա րտի դաշտում»,-գրում է թերթը: