Մենք կիրակի օրվանից կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք. Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոր հայտարարությամբ է հանդես եկել

Մենք կիրակի օրվանից կարող ենք մեր զենքը վաճառել ում ցանկանանք. Իրանի նախագահ Ռոհանին նոր հայտարարությամբ է հանդես եկել
Lragir.am- ը գրում է.
Իրանի դեմ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի տասնութին, ինչը թույլ է տալիս Թեհրանին զենք գնել կամ վաճառել: Այս մասին հայտնել է Իրանի

նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը: «Կիրակի մենք ազգին կհայտնենք այս բարի լուրը, որ զենքի տասնամյա խիստ արգելքը հանվել է»,- չորեքշաբթի կառավարության նիստին ասել է Ռոհանին: «Մենք դրա շուրջ 4 տարի պայքարում էինք ԱՄն-ի հետ: 4 տարի ԱՄՆ-ն ​​ամեն բան արեց, որպեսզի թույլ չտա, որ դա տեղի ունենա հոկտեմբերի տասնութին,

սակայն այդ օրը կգա,- հայտարարել է նա: — Կիրակի օրվանից մենք կարող ենք մեր զենքը վաճառել ում կկամենանք, եւ զենք գնել ումից կցանկանանք»: Ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի` Իրանի դեմ զենքի էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի տասնութին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *