«Տվյալ ող բերգության ելակետը Սումգայիթյան ջա րդերն են, քանզի… » Շախմատի` աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի ԴԻՊՈւԿ վերլուծուփյունը

Շախմատի՝ հայ-հրեական ծագումով աշխարհի 13-րդ չեմպիոն, «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամի ղեկավար», ծնունդով բաքվեցի Գարի Կասպարովն «Эхо Москвы»-ի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ անդրադարձել է Արցախյան հակամարտությանը․ «Լենինն, ով Թուրքիային դիտարկում էր որպես տարածաշրջանում հեղափոխության

լոկոմոտիվ և առաջնային դաշնակից, հանձնում է Ադրբեջանին 2 տարածք՝ Նախիջևանը, որը բնակեցված էր հայերով ու ադրբեջանցիներով, և Ղարաբաղը, որը բնակեցված էր բացառապես հայերով։ Եվ դա, միանշանա, դառնում է ականադաշտ։ Ի դեպ, Ստալինը նույնպես հետագայում պարբերաբար

ստեղծում էր այդպիսի ականադաշտեր՝ փոխելով քարտեզը, որպեսզի հանրապետությունների՝ ԽՍՀՄ-ից հնարավոր ելքի ժամանակ այդ ականները պայ թեին։ Իրականում կա մի մանրուք, որն սկզբունքորեն տարանջատում է Ղարաբաղի խնդիրը Ղրիմի և բազում այլ խնդիրներից։

Խորհրդային Միության օրենքում, որն ընդունվել է 1990 թվականին, նախատեսվում էր միության կազմից խորհրդային հանրապետության դուրս գալու չափազանց հստակ կանոն, և հստակ նշված էր, որ ինքնավար հանրապետություններն ու կոմպակտ բնակվող ազգային խմբերը պետք է առանձին քվեարկեն։

Եվ փլ ուզման պարագայում նրանք ունեին սեփական ինքնորոշման իրավունք։ Սա չափազանց կարևոր պահ է, որը այժմ շատերն անտեսում են։ Այդ պատճառով Ադրբեջանի ինքնիշխանության հարցը կասկածելի բնույթ է կրում։ Կարող եմ ասել, որ այս կամ այն կողմի հստակ կողմնորոշում չունեմ։ Միանշանակ ակնհայտ է,

որ այդ ող բերգության ելակետը Սումգայիթյան ջա րդերն են։ Սումգայիթյան ջա րդերը պատմությունը նոր հարթություն տեղափոխեցին։ Հետո ջա րդեր եղան Կիրովաբադում՝ այժմյան Գյանջայում։ Իսկ հետո, բնականաբար, Բաքվում ջա րդեր եղան։ Եվ այդ ամենը բացարձակապես անհնար դարձրեց համատեղ բնակությունը,

քանզի Թուրքիայի կողմից 1915թվականի ցեղաս պանությունը մինչ օրս չի ճանաչվել։ Եվ քանի դեռ այդ ցեղաս պանությունը չի ճանաչվել Թուրքիայի կողմից, խոսել Թուրքիայի ինչ-որ դրական դերակատարության և ՀՀ-ի հետ նորմալ հարաբերությունների մասին, ինձ թվում է, ճիշտ չէ։ Մենք գտնվում ենք նման պատային իրավիճակում»,- ասել է Կասպարովը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *