Հրանտ Տէր-Աբրահամեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն ինչ ասեց Լավրովը, և փաստացի մերժվեց Նիկոլ Փաշինյանի կողմից (եթե ճիշտ եմ հասկացել), բացարձակ նորություն չէ: Սա հենց այն փիլիսոփայությունն է, որի մասին արդեն քանի տարի է շարունակվում են քննարկումները: Սերժի ժամանակ էլ, Նիկոլի ժամանակ էլ: Դետալները նկատի չունեմ, այլ կոնցեպցիան:
Այն է՝ տարածքների զիջումը, խաղաղապահ ուժերը, անորոշ կարգավիճակ, կարգավիճակի ճշտում հետագայում՝ այսինքն ոչինչ: Էական է էստեղ գիտակցել հետևյալը: 1. Ոչ մի ձև չի երևում, թե դա ինչպես կարող էր բերել խաղաղության: Հակառակն ավելի պարզ է երևում՝ պшտ երшզմի առավել վատ դիրքերից հայերի համար: Չեմ ուզում շատ խորանալ: Ինձ թվում է աքսիոմատիկ պիտի լինի, որ խաղաղապահ զորքը խաղաղության գարանտ չի, որ խաղաղապահ զորքը
նշանակում է, էդ զորքի տիրոջ վերահսկողություն կոնֆ լիկտի և այլն: Աքսիոմատիկ է նույնպես, որ փաստաթղթերի կտորներ, միջազգային երաշխիքներ, խաղաղապահներ մեր ազգը շատ է տեսել՝ Բերլինյան դաշնագրից, Սևրից սկսած, բայց ոչ մի լավ բան չի տեսել դրանցից: Եթե ինչ որ մեկը դեռ ուզում է տեսնել, իրոք դժվար է բանшվի ճել այդ մասին: Սևրից լավ թուղթ չունենք, դրեք գլխներիդ, պաչեք: 2. Սա էության համաձայն՝
երկուսի համաձայնություն է 3-րդի հաշվին: Չարաշահելով իր միջնորդական դերը, միջնորդը առաջ է տանում սեփական շահերը: Թուրքերը ստանում են շրջաններ, ռուսները՝ խաղաղապահ զորքի միջոցով ազդեցության կտրուկ աճ տարածաշրջանում, հայերն էլ՝ խոսքեր, թուղթ և բարի ցանկություններ: Խոսքը այստեղ ինչ որ անզիջում դիրքի մասին չի:
Խոսքը այն մասին է, որ փոխզիջում պետք է լինի: Եթե տալիս ես, մի բան պետք է ստանաս: Եւ էլի կարևորը: Մի խեղաթյուրեք: Խաղաղության առաջարկ սա չի կարող կոչվել, քանզի մեջը խաղաղություն չկա գոնե տևական ու կայուն, այլ կա գեթ պшտ երшզմի
հեռանկար՝ ավելի վատ պայմաններում: Այսինքն՝ հետաձգված պшտ երազմ: Էսօր կանգացնենք պшտ երազմը, որ վաղը ստանանք առավել վատ պшտ երազմ: Ինձ չմեղադրել: Տրամաբանությունն է մեղավոր»: