Թուրք հահտնի գրող Էլիֆ Շաֆաքի՝ հայերին գնահատող հրապարակումն ու ադրբեջանական կողմի արձագանքը
Թուրք արձակագիր Էլիֆ Շաֆաքն իր թվիթերյան սոցհարթակում կիսվել է հայ երաժիշտի
հայտնի կատարմամբ: Ինչպես հայտնի է, Բելգիայից ժամանած հայ երաժիշտը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հնչեցրել է կոմիտասյան բազմախորհուրդ «Կռունկ»-ը: Էլիֆ Շաֆաքը,
կիսվելով հայ երաժիտի կատարմամբ տեսանյութով, գրել է, որ այդ կատարումը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր հավատում են խաղաղությանը և այդպես են չեն դադարում պաշտպանել խաղաղությունը: Թուրք արձակագիրը
տեսանյութը բնորոշել է որպես «արվեստ ավերակներում»: Թուրք արձակագրի տվյալ հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանում հայտարարվել է, որ բոլոր գրախանութներից անխտիր վաճառքից հանվում է թուրք արձակագրի բոլոր գրքերը:
Ադրբեջանական ղեկավարությունը, արգելելով թուրք արձակագրի գրքերի վաճառքը, որոշել է նման կերպ պատժել հայանպաստ դիրքորոշմամբ հանդես եկող գրողին: Էլիֆ Շաֆաքն իր հրապարակման մեջ շնորհակալություն է հայտնել նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանին՝ այդ նյութը կիսելու համար: