Երեկ՝ հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց հայ ազգին, որի պատճառը ՀՀ-ին պարտադրվող պայմաններն են՝ հինգ (հետագայում յոթ) շրջանների հանձնման վերաբերյալ՝ «տարածքներ հանուն խաղաղության» կոնցեպտով։ «Սա, անշուշտ, անընդունելի լինելով մեզ համար, բավաանին նման է 1938 թ.
Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության եվրոպական բազում տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան։ Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ։ Եվ այժմ հարցը հետևյալն է. արդյո՞ք աշխարհը թույլ է տալու նոր Հիտլերի ձևավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում», – ուղերձում ասել էր Փաշինյանը։ Ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը՝ զուգահեռներ անցկացնելով Չեխոսլովակիայի դեպքի և Արցախյան հիմնահարցի միջև։ հիմա փորձենք
հակիրճ շարադրել և ներկայացնել այս 2 խնդիրները և ցույց տալ «տարածքներ՝ հանուն խաղաղության» կոնցեպտի մш-հացու վտ-шնգը ԱՀ-ի և հետևաբար ՀՀ-ի համար։ 1-ին համաշխարհային պш-տերազմից հետո մինչ գերտերությունները փորձում էին ուշքի գալ հսկայական ար հավիրքներից, Գերմանիային արդեն հաջողվել էր թпթափել պարտվողի պիտակը և վերըստին վերականգնվել՝
կրկին փորձելով հшգուրդ տալ ծավալապաշտական նկրտումներին։ Ադոլֆ Հիտլերի ֆաշիստական քաղաքականության 1-ին խոշոր զп հը դարձավ Ավստրիան՝ 1938 թվական մարտ ամսին անեքսիայի ենթարկվելով Գերմանիայի կողմից։ Դրանից հետո Գերմանիային հաջորդ զп հը պիտի դառնար Չեխոսլովակիան՝ նախկին Ավստրո–հունգարական կայսրության տարածք, որին Վերսալյան համաձայնագրի շնորհիվ հաջողվեց խուսանավել 1-ին աշխարհամ արտի
պատասխանատվությունից և դառնալ համեմատաբար զարգացած պետություն։ Գերմանիան Չեխոսլովակիայից 1938 թվականին պահանջեց Սուդեթի նահանգը։ Չնայած եվրոպական մնացյալ տերությունների թուլության՝ Հիտլերը զգուշացավ պարզապես տարածքը անեքսիայի ենթարկելուց։ Դրանուց զատ, Չեխոսլովակիան պայմանագիր ուներ Ֆրանսիայի և ԽՍՀՄ–ի հետ։
1938թվականի մայիսին Չեխոսլովակիայի կառավարության ձեռքն ընկավ երկիրը գրшվելու գերմանական ծրագիրը, ինչը հսկայական աղմուկ բարձրացրեց, բայց Հիտլերը շտապեց հանգստացնելու Չեխոսլովակիայի դեպանին՝ այդպիսի մտադրության բացակայության մասին։ Սեպտեմբերի տասնհինգին Հիտլերը՝ հանդիպելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ
Չեմբեռլենին, պшհանջեց նրան հանձնել Սուդեթը՝ հակառակ դեպքում սպ шռնալով պш տերազմով։ 3 օր անց Լոնդոն ժամանեցին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Դալադիեն և ԱԳՆ ղեկավար Ժորժ Բոննեն։ Արդյունքում որոշվեց Գերմանիային հանձնել Սուդեթի այն շրջանները, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում էին գերմանացիները։ Որոշման մասին տեղեկացրեցին Չեխոսլովակիայի իշխանություններին,
որոնք զգուշացրեցին, որ այսպիսի քայլից հետո հաջորդ զп հը կդառնա ամբողջ Չեխոսլովակիան։ Ֆրանսիան և ՄԲ–ն հայտարարեցին, որ եթե Չեխոսլովակիան չընդունի պահանջները, ապա ստ իպված կլինի միայնակ դիմագրավել Հիտլերին. արդյունքում Չեխոսլովակիան ընդունեց պահանջները։ Դեռ ավելին՝ սեպտեմբերի քսաներեքին Հիտլերը հայտարարեց, որ մինչև հոկտեմբերի մեկը մարզը պետք է բռ նազավթվի
Գերմանիայի կողմից, ինչը դժգոհությունների առիթ եղավ։ Բրիտանիան հայտարարեց, որ եթե Ֆրանսիան պш տերազմի մեջ մտնի, ապա ինքը նույնպես ստ իպված կներքաշվի։ Դրան հետևեցին ԱՄՆ–ի և Շվեդիայի սպш ռնալիքները։ Ի պատասխան դրա՝ Հիտլերը երաշխիքներ հայտնեց Չեխոսլովակիայի անձենամխելիության վերաբերյալ։ Սեպտեմբերի քսանինին՝ Մյունխենում, առանց Չեխոսլովակիայի ներկայացուցչության, Հիտլերի, Չեմբեռլենի,
Դալադիեյի և Բենիտո Մուսոլինիի կողմից ստորագրվեց համաձայնագիր։ Լեհաստանի և Հունագրիայի հորդորով այդ համաձայնագրի մեջ մտցվեց նաև տվյալ երկների հետ տարածքային խնդիրների լուծման պա հանջը։ Սուդեթից զատ, Չեխոսլովակիան ստիպված Լեհաստանին զիջեց Տեշինյան շրջանը. 1938 թ. նոյեմբերի երկուսին Վիեննային шրբիտրաժային դш տարանի վճռով հօգուտ Հունգարիայի զիջվեց Սլովակիայի հարավային մի շարք շրջաններ և
հյուսիսային շրջաններ Լեհաստանին։ Խաղաղության քաղաքականությունը (Appeasement), ինչպես և ակնկալվում էր տվեց իր «բարիքները»։ 1939 թվականի մարտի 14-16-ը Հիտլերը գրшվեց գրեթե ողջ Չեխիան (Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատներ), Սլովակիան՝ չնայած տարածքների կորստի, առանձնացավ, սակայն կարճ ժամանակ անց դիմեց Հիտլերին՝ պրոտեկտորատ հաստատելու նպատակով։ Մարտի 21-ին Չեմբեռլենը ստ իպված էր խոստովանել, որ խաղաղության քաղաքականությունը սխալմունք էր, և արդեն իր (և այլ տերությունների)
շնորհիվ հզորացած Գերմանիան սպ-առնալիք դարձավ ողջ Եվրոպայի համար։ Չեխոսլովակիայի անկումով ճանապարհ բացվեց դեպի Լեհաստան, որն էլ դառնալու էր Երկրորդ համաշխարհային պш տերազմի մեկնարկի սկիզբը։ Եւ այսպես, բավարարելով 1 դիկտատորի տարածքային պահանջները, Ֆրանսիայի և Անգլիայի «տարածքներ հանուն խաղաղության» քաղաքականության պատճառով՝ ամբողջ Եվրոպան վեց տարի հայտնվեց քաոսի մեջ՝ հանդիսանալով տասնյակ միլիոնավոր մարդկանց մш հվան
պատճառ։ Այս ուղերձն էր ցանկանում Նիկոլ Փաշինյանն ուղղել աշխարհին՝ կանխելու նոր Հիտլերի առաջացման վտшնգը և ցույց տալու «տարածքներ հանուն խաղաղության» բանաձևի шղ ետալի հետևանքները։ Եվ որպես վերջաբան հիշատակենք Նյուրնբերգյան դшտшվարության ընթացքում Վիլհելմ Կեյտելի պատասխանն այն հարցին, թե արդյոք Գերմանիան կհш րձակվեր
Չեխոսլովակիայի վրա, եթե տերությունները աջակցեին Չեխոսլովակիային։ -«միանշանակ ո՛չ։ Մենք ռш զմական առումով դեռ այդքան էլ հզոր չէինք։ Մյունխենյան նպատակը (համաձայնագրի) ՌԴ-ին Եվրոպայից վռնդելը, ժամանակ շահելը և Գերմանիայի սպшռшզ ինումն ավարտելն էր»։