Թուրքիան իր օդային տարածքով արգելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից հարյուր տոննա մարդասիրական օգնությունը հասցնել ՀՀ. Զարեհ Սինանյան
Հիշեցնենք, որ սեպտեմբերի քսանյոթից Արցախա-ադրբեջանական սահմանում իրավիճակը չափազանց լար ված է։ Նույնիսկ զի նադադարից հետո մшր տերը չեն դադարում։ Թուրքիան արգելել է իր օդային տարածքով ԱՄՆ-ից հարյուր տոննա մարդասիրական օգնությունը տեղափոխել ՀՀ:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Այս օրերին աշխարհի բազում պետություններից` ՌԴ-ից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ուկրաինայից, Ֆրանսիայից,
եվրոպական պետություններից, Ջավախքից, Թբիլիսիից Հայաստանի Հանրապետություն է փոխանցվել մոտ 7 հարյուր տոննա հումանիտար օգնություն, ու այս օգնությունը շարունակվում է: Նաև 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է Ամերիկայի Միացյալ
նահանգներից հասնել Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է իր օդային տարածքով, նույնիսկ, մարդասիրական օգնություն հասցնելը, որի արդյուքում այս թռիչքը հետաձգվում է»,- այս մասին խոսել է Զարեհ Սինանյանը: