ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների հանդեպ ադրբեջանական ԶՈւ-ի դա ժան վերաբերմունքը փաստող տեսանյութեր: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր ՀՀ-ի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գե րիների հանդեպ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դա ժան վերաբերմունքը ցուցադրող 2 տեսանյութ և լուսանկարներ:

Տվյալ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվա-ստացման, այնուհետ բացառիկ ցինիզմով դա-ժանաբար սպ-անում: Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ա-տելությամբ:

Տվյալ տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական լրատվամիջոցներով՝ նաև թի-րախավորելով երեխաների և մեծահասակների:
Այնուհետև, Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են ջնջել տեսանյութերը:

ՀՀ-ի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները հստակ տեղորոշել են նաև ադրբեջանական հա-նցավոր քայլերի կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:

Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատ-երազմական հա-նցագործության մասին փաստող անհերքելի իրավական ապացույցներ: Տեսանյութերը և լուսանկարները անհրաժեշտ գրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *