Արմանի ձայնը վերջին անգամ լսեց իր մայրը և նրա վերջին խոսքը սա էր… հայրենիքի համար կյանքը զո հած Արման Ճաղարյանի քրոջ ՀՈւԶԻՉ գրառումը

Մի մեծ ճրագ մարեց մեր գերդաստանի հոգու ու սրտի փոքրիկ տնակում… Դու այլևս չկաս..Իմ լուսավոր ու իմ հերոս Արման… Նա իսկապես լույս էր բոլորիս համար՝ հատկապես իր ընտանիքի։
20 տարեկանում հասցրել էր երեք դիպլոմ ստանալ՝ միանգամից։

Մի օր ասաց. — Տատ հորքուրս քառասուն տարեկանում չորս դիպլոմ ունի, ես 20-ում՝ երեք: Հաստատ մինչև 40 էլի կունենամ: Նենց որ ինձնով ավելի շատ պետք ա հպարտանաս: Ամեն ինչ ցանկանում էր հասցնել, շատ էր շտապում, թե ուր, չէինք հասկանում… Ուսմանը զուգահեռ

Արմանը 2,5 տարի սովորեց Խամփերյանցի անվան ռա զմական ավիացիայի համալսարանում և արդյունքում ստացավ սպայի կոչում։ Երբ որոշեց իր ստացած գիտելիքը օգտագործել ծառայելով հայրենիքին…Եկավ սեպտեմբերի քսանյոթը…Ժամը ութին Արմանն ասաց.

— Գնում եմ.. Բոլորս հանգիստ էինք ու չէինք գիտակցում թե պա տերազմ է գնում։ Այդ օրվանից մեր օդն ու ջուրը դարձավ, մեր տրամադրության որոշիչը դարձավ: Արմանի յուրաքանչյուր զանգից կյանքի մի նոր փուլ էինք մտնում:

Զանգում էր ու միանգամից ասում. — Ես լավ եմ, դուք ո՞նց եք, ամեն ինչ լա՞վ ա: Ու էդպես երկու շաբաթ մենք Արմանով էինք ապրում, ինքը՝ մեզնով։ Ամսի ութն էր, մի բան զգում էր կարծես… Որոշել էր հերթով բոլորիս զանգել ու հրաժեշտ տալ… Տատիկիս զանգեց, խլեցի ձեռքից, որ իմ ականջով լսեմ, որ լավ է։ Արմանի ձայնը վերջին անգամ լսեց իր մայրը, ամսի ինին՝ առավոտյան։ Շատ լավ էր տրամադրությունը։

Դրանից մի քանի օր առաջ էլ ասել էր. — Մամ ստեղ շատ դուխով հոպարներ են եկել, էնքան լավն են, սաղ լավ ա, հանգիստ եղեք:
Իսկ հենց այդ օրը վերջում ասաց. — Մամ ջան դե գնամ երեխեքիս նախաճաշը բերեմ, կխոսենք:
Էդ էր մեր ԼՈՒՅՍ ԱՐՄԱՆԻ վերջին խոսքերը։
Ուզում եմ ճանաչեք ևս մեկ ՀԵՐՈՍԻ, ով իր լուսավոր կյանքը նվիրեց հանուն հայրենիքի փրկության…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *