Սամվել Հայրապետյանը գրում է.
Կապ չունի դուք հետաքրքրվում եք քաղաքականությամբ թե չէ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հավանում եք թե չէ, դեմ եք Նիկոլ Փաշինյանին թե կողմ: Դուք պետք ա մի կարևոր բան հասկանաք, որ յուրաքանչյուրս պարտավոր ենք երկրում չստեղծել ցնցումային վիճակներ։ Հայեր ջան, մի բան հիշեք,
որ եթե երկրում սկսվեն ներքաղաքական մեծ բախումներ, ապա առաջնագծում վիճակը կտրուկ կվատանա։ Եկեք մի կարևոր բան ասեմ էլի։ Ըստ ձեզ, ինչի՞ են Ադրբեջանական ֆեյք էջերը պա-տերազմից ու զինվորներից կտրուկ անցում կատարել քաղաքական դաշտ, ու ինչի՞ են Նիկոլի մասին ստեր պատրաստում ու տարածում, ինչի՞ են ցանկանում հասնեն, ախր պարզից էլ պարզ ա,
որ փորձում են ներքաղաքական խնդիրներ ստեղծել, իսկ որոշ «ընդդիմադիր» ուժեր օգտվելով առիթից «դամ են պահում»։ Հայեր ջան, ցանկացած ներքաղաքական խնդիրներ ազդելու ա առաջնագծում տիրող իրավիճակի վրա։ Խնդրում եմ, ուղղակի էդ ներքաղաքական գզվռտոցներին ուշադրություն մի դարձրեք, թող քաղաքականությունով զբաղվողները իրանք ասեն, իրանք էլ լսեն,
իսկ պա-տերազմից հետո թող մեր պարտքը լինի, որ հիշենք ով ում ոնց երբ ու ինչի։ Իսկ քաղաքական ուժերին խնդրում եմ, որ զսպեն իրենց աթոռամոլությունը, որ Աստված չանի ամեն բան ուրիշ ձև դասավորվի, այսինքն դասավորվի նենց, ոնց Էրդողանն ա երազում, արխային եղեք, սենց թե նենց դուք էդ աթոռներին չեք մոտենա: