Հիշեցնենք, որ արդեն 3-րդ շաբաթն է, ինչ արցախա- ադրբեջանական սահմանում շարունակվում են մшր տերը։ Ադրբեջանական ԶՈւ- ն հրե տшկոծում է Արցախի Հանրապետության թե՛ քաղաքները, թե՛ գյուղերը, թե՛ խաղաղ բնակավայրերը։
Աշխարհը սառնասրտորեն աչք է փակել այս ամենի վրա, սակայն քիչ առաջ տեղեկացանք, որ Միլան քաղաքն ընդունեց ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ: Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց ԱՀ-ի անկախությունը եւ, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց
Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին. “խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է
հան-ցագործության մե-ղսակցություն”։ Շնորհակալ ենք այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, առանձնահատուկ` Մաթեո Ֆորտեին»,- գրել է Ազգայիմ Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը: