Ռուստամ Գասպարյանի որդին զп հվել է, իսկ Գասպարյանը ծանր վիրш վորում է ստացել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հոկտեմբերի 15-ին հայ-ադրբեջանական ծանր մար-տերի ընթացքում զп հվել է ԲՀԿ-ական նախկին պատգամաբոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա զավակը, իսկ Գասպարյանը ծանր վիրш վորում է ստացել գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում, այս մասին հայտնում է hraparak.am-ը: Նա տվյալ պահին հոսպիտալում է,

ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը մեզ հայտնեց, որ քիչ առաջ ավարտվել է վիրահատությունը, ուրիշ մանրամասների պատգամավորը չի տիրապետում։ Նշենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը հենց երկրորդ օրը որդու հետ միասին կամավոր մեկնել էր առ шջնագիծ: Իսկ ինչ ուղի է անցել ազատամարտիկը. 1989 թվականից նա մասնակցել է Արցախի ազատամարտին,

«Սև Հովազ» վաշտի հրամանատարն է։ 1994-2000 թթ. ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական բազում պաշտոններ։ 2007 թ. մայիսի տասերկուսին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից։ 2012 թ. մայիսի վեցին ԱԺ-ի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ 2017 թվականից հեռացել է ԲՀԿ-ից, քաղաքականությունից։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *