Հիմա երևի վերևում էլ ժպտում ես և ասում մեզ… Անիտա Այվազյանի չափազանց ՀՈւԶԻՉ գրառումը

Անիտա Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հենոն երբևէ հանդիպածս ամենալուսավոր մարդկանցից էր: Երբ ինքը ժպտում էր, կյանքով ու ապրելու ցանկությամբ էր լցնում շրջապատող անձանց սրտերը: Մենք Հենոյի հետ Sevan Startup Summit-ի ծրագրավորողների ճամբարում ենք ծանոթացել` մեր խմբի

ամենափոքր անդամն էր: Օգնում էր մեզ յուրաքանչյուր հարցում, ծանր իրերը ձեռքիցս վերցնում, հետս ճաշ էր պատրաստում ու դրականով էր լցնում ամենքիս օրը: Հենց մեկը տխրում էր, ժպտում էր ու ասում, որ ամեն ինչ լավ կլինի: Իմ ամենաջերմ, ամենաբարի ու ամենապարզ ընկեր, hիմա երևի վերևում էլ ժպտում ես և

ասում մեզ. «Ամեն բան լավ է լինելու»: Հ.գ. Պատասխան են տալու քո կորստի, մեր արցունքների ու ընտանիքիդ վշտի համար: Քո ժպիտը հիշելով, մենք էլ պետք է մաքրենք արցունքները, ժպիտով ապրենք, ծաղկեցնենք մեր երկիրն ու կառուցենք քո

երազած Հայաստանը: Ես ու քեզ ճանաչող մարդիկ վստահ գիտենք՝ դու հիմա կուզեիր, որ բոլորս ժպտայինք, որ ոչ մեկս գլուխը չկախեր ու իհարկե ՝ հաղթեինք: Հաղթելու ենք, խոստանում եմ քեզ ու քո սկսած գործն ավարտին ենք հասցնելու: Անգամ կյանքդ տվեցիր, էլի ժպիտով: Ննջիր խաղաղությամբ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *