Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, ով այժմ Արցախի Հանրապետությունում է, իրավիճակը գնահատելու նպատակով և ում Ադրբեջանը սև ցուցակում է ներառել, միայն նրա համար, որ այցելել է Արցախ, գրում է.
«Ադրբեջանն ինձ ներառել է իրենց սև ցուցակում, այն պատճառով, որ այժմ Ստեփանակերտում եմ գտնվում։ Եթե Ադրբեջանը այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում խաղաղ բնակիչներին, երեխաներին սպ անելու, ռմ-բակ-ոծելու նպատակով` ապա ես չեմ
ցանկանում լինել նրանց սպիտակ ցուցակներում, ես նախնտրում եմ սև ցուցակները։ Այնպես որ թող իմանան` սև ցուցակը` ինձ համար պատիվ է, ես հայ եղբայրների կողքին եմ»:
Ավելի վաղ Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը գրել էր. Շնորհակալություն հայտնելով պարոն Միլոնովին ծանր
ժամանակաշրջանում Արցախ այցելելու համար, իմ խոսքում ընդգծել եմ ՌԴ-ի կարևոր դերակատարությունը՝ դեպի խաղաղություն տանող բանակցությունների ընթացքում և հակամարտության կարգավորման գործընթացում»։