Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի Հանրապետությունում է` իրավիճակը գնահատելու նպատակով: Այդ փաստը դուր չի եկել Ադրբեջանին և ռուս պատգամավորին սև ցուցակում են ներառել, որին ի
պատասխան նա գրել էր, որ Եթե Ադրբեջանը այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում խաղաղ բնակիչներին, երեխաներին սպ անելու, ռմ-բակ-ոծելու համար` ապա ես չեմ ցանկանում լինել նրանց սպիտակ ցուցակներում, ես գերադաաում եմ սև ցուցակները։ Այնպես որ թող
իմանան` սև ցուցակը` ինձ համար պատիվ է, ես հայ եղբայրների կողքին եմ: Քիչ առաջ ռուս պատգամավորը հանդես է եկել նոր հայտարարությամբ. «Ալիևն և Էրդողանը իրենց անօդաչու սարքերով կարող են նույնիսկ ինձ հարվածել,
ես Ստեփանակերտից չեմ փախչելու, ինձ հետաքրքիր չի իրենց սև ցուցակը։ Սակայն ինձ այլ հարց է հետաքրքրում. Ինչպե՞ս են նրանք շարունակելու ապրել, երբ իրենց ողջ ձեռքերը փոքրիկների և խաղաղ բնակիչների ար յան մեջ են, ինչպե՞ս…».