Սա էլ մեր ներքին տզրուկների համար, որոնք… Նվեր Մնացականյանի դիպուկ մեկ րոպեն հայերի միասնականության և արցախյան մար տերի մասին

Բարև Ձեզ։ Հայաստան համահայկական հիմնադրամը, իրականում ավելին է, քան մենք կրծում ենք։ Եվ ցուցիչը գեթ հիմնադրամ հոսող փողի քանակը չէ, կամ պատերազմող հայրենիք շտապող օդանավերը։

Հիմնադրամի Հայաստան խորագրի ներքո այսօր ավելի հսկա բան է կուտակվում, որը Դաշտենցը անվանում է ար յան կանչ։ Ուստի ինչն է խանգարում մեզ աջակցության ու սփոփանքի բոլոր նեյնիմները լսելուց հետո հայկական զարթոնքի հիմնադրամը անվանել Հայաստանի 2-րդ ռա զմական բյուջե։ Եթե այս գոյամար-տը չի հուշում,

որ հայության 9-րդ ալիքը անհրաժեշտ է դարձնել 21-րդ դարի ինքնապաշտպանության օդում ու ցամաքում, հաջորդ պա տերազմը, միանշանակ, կխժռի մեզ և օդում և ցամաքում։ Մեր իններորդ ալիքը կապիտալիզացնելու բանաձևեր շատ կլինեն։ Բայց մինչ այդ այս բազմերես աշխարհը պիտի տեսնի մեր ռա զմական բյուջեին զինվորագրված տաս մլն հայ՝ մի

գրպանում հացի, մյուսում հրթ-իռի փող։ Այդժամ կտեսնեք, Հոլոքոստ տեսած Իսրայելը ինչ զեղչերով ու ում կառաջարկի իր զի նանոցը։ Դուք ուրիշ ընտրություն չեք թողնում, որովհետև այս աշխարհի բոլոր շահերից մեզ թողել եք միմիայն հայրենիքի շահը, ուրիշը չկա․ Սա էլ մեր ներքին տզրուկների համար, որոնք չգիտես ում ար յան հոտից են գրգռվել․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան

Տեսանյութը ստորև`

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *