Բարերար Սամվել Կարապետյանի ջш խջախիչ պատասխանը Ալիևի անհիմն մեղադրանքներին

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն անհիմն ու աբսուրդային է կոչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ով ՌԴ-ի մեծահարուստ հայերին մեղադրել էր օդանավով ՀՀ զե նք ուղարկելու մեջ: Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ն: Կարապետյանը ասել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչեր է արել:

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքն անհիմն է և աբսուրդային, դա ֆեյք-նյուզ է: Տшգնապային է այն, որ այսպիսի հայտարարություն արվում է այդքան բաձր մակարդակով: Որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂ-ում խաղաղության կոչեր եմ արել: Ես դա արել եմ ինչպես խոսքերով, այնպես էլ՝ արարքներով»,-ասել է գործարարը:

Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են հիմնել տարածաշրջանում։ «Ի դեպ, այդ մենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք հիմա ռմ բակпծում է ադրբեջանական

բանակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս հակամшր-տությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով ու ՌԴ-ի միջնորդությամբ», – ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *