Եթե նույնիսկ վաղը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեն ու համաձայնվեն, միեւնույնն է… ԿԳԲ նախկին ղեկավար, գնդապետ Վլադիմիր Լուցենկոի վերլուծությունը

ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության գնդապետ, ԿԳԲ հակաահաբ եկչական ստորաբաժանման նախկին ղեկավար Վլադիմիր Լուցենկոն ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Արցախում սեպտեմբերի քսանյոթից սկսված պա-տերազմի վերջնաարդյունքում լինելու են գեթ մեծաթիվ զո-հեր

խաղաղ բնակչության եւ զինվորների շրջանում: Նա մեզ հետ զրույցում ցավ ապրեց, որ այդքան մարդիկ են մա-հանում՝ ընդգծելով, որ տվյակ հարցը կարող են կարգավորել ՀՀ-ի եւ ԱՀ-ի էլիտաները, որոնք պետք է կշռադատված եւ ճիշտ որոշում կայացնեն. այլ տարբերակ պաշտոնաթող գնդապետը չի տեսնում: «Հարցը կարող է կարգավորվել միայն այն պարագայում, երբ կոնֆլիկտի 2 կողմերը կպայմանավորվեն եւ

կդադարեցնեն հակա-մարտությունը: Այլ ելք չկա: Ես չեմ տեսնում այլ հնարավորություն, քանզի 2 կողմերի էլիտաներն էլ տրամադրված են պա-տերազմի: Այստեղ հարցը 1-ին դեմքերը չեն. եթե նույնիսկ վաղը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեն ու համաձայնվեն, միեւնույնն է՝ նրանց հետեում կանգնած էլիտաները տրամադրված են պատերազմի», – նշեց նա:

Պաշտոնաթող գնդապետը նկատում է՝ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարողանան միասին գան մի հայտարարի, Թուրքիայի դերը երկրորդական կլինի եւ նա ոչինչ չի կարողանա անել. «Խոսքը նաեւ էլիտաների մասին է, ոչ միայն

ղեկավարների: Եթե էլիտաները որոշեն, ի՞նչ կկարողանա անել Թուրքիան՝ ոչինչ: Այո, Թուրքիան Ադրբեջանի կողմից է, բոլորս էլ գիտենք Էրդողանին, բայց նա ամենակարող չէ, Աստված չէ, նա միայնակ ոչինչ չի կարող անել»:
Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *