Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Կյանքիս տասնինը տարիներն անցել են մի մարդու հետ, ում մասին Հայաստանն և ողջ աշխարհն է խոսում և այն էլ մեծ հպարտությամբ: Իմ Հայկ, իմ Հերոս, իմ Հպարտություն, իմ կյանքի ընկեր… Հիշում եմ, երբ փոքր էինք թղթից ինքնաթիռներ էինք
պատրաստում և պատուհանից դուրս նետում, պատուհանից մարդկանց էինք կանչում և թաքնվում: Հետո նենց էինք ուրախանում, կարծես մի մեծ բան էինք արել: «Նառուտո» մուլտֆիլմը դիտելու համար դասերի վերջանալուն պես շուտ տուն էինք գալիս (նույն դպրոցում ենք սովորել), որից հետո պատկերացնում էինք իբր մենք էլ ենք իրենց պես ուժեղ, որ մեր մարմնում էլ «չակրա»

կա և դուրս էինք գալիս սկսում վազել մուլտֆիլմի հերոսների նման ձեռքերներս հետ տարած (կլինեինք յոթ-ութ տարեկան): Երբ իրար տեսնում էինք, ասում էիր. դու կանգնի իմ ոտքերի վրա՝ ես քայլեմ 2-իս փոխարեն, կամ էլ թռի մեջքիս՝ քեզ այդպես ման տամ: Հայկս, այնքան
բան կար քեզ պատմելու, որ կիսատ մնաց… Այնքան բան կար խոսելու, որ չխոսեցինք…Այնքան բան ունեի քեզ պատմելու, որ չհասցրի… Հայկս, իմ անսահման հպարտության միակ առիթ: Խոր հպարտությունով եմ լսում քո կատարած սխ րшնքների մասին: Մեր հայրենիքին Հենց քո պեսներն են պետք: Սեպտեմբերի 26-ին էի խոսել
Հայկիս հետ: Զանգել հարցնում էր համալսարանում ամեն ինչ նոորմալ է՞: Չնայած նրան, որ ուսուցումը հեռավար է, մեկ է պարտադիր հարցնում էր, ասում՝ խնդիրների ժանանակ առաջինն իրեն ասեմ: Հավելեց, որ շատ է կարոտել մեզ: Սեպտերմբերի 27-ին արթնացա ու իմացա որ Ադրբեջանը պшտ երшզմ է հայտարարել
Հայաստանին: 1-ին բանը որ արեցի Հայկիս զանգելն էր: Վերցրեց հեռախոսը շատ ուրախ, հանդարտ և խաղաղ ձայնով ասեց, որ ամեն ինչ լավ է, որ ինքը գնդում է, որ առայժմ տարիքով մեծերը և փորձառուներն են առшջ նագիծը պահում: Միայն այսօր եմ իմացել, որ 1-ին, իսկ օրվանից հենց ինքն է իր ընկերների հետ պահել առшջ նագիծը և կш տшղի մшր տեր մղ ել թշ նшմու դեմ:
Հայկս միշտ զանգում էր տանեցիներին և եթե մենք տանն էլ չէինք լինում, ասում էր.«լավ տնեցիք ասեք տենամ քրերիցս ինչ կա, ոնց են»: Էստեղ չէր, սակայն միևնույն է ամեն բանից տեղյակ էր: Հայկս զո հվեց հոկտեմբերի մեկին ընկերոջ կյանքը փրկելիս (ընկերն արդեն լավ է, գիտակցության է եկել, բացել աչքերն ու սկսել խոսել):
Հայկս, քո համար սիրածդ կոնֆետներից էի հավաքել , սպասում էի՝ գայիր, ոչինչ ինքս կբերեմ: 20 տարեկանս մեծ, շատ մեծ շուքով էի նշելու, քեֆ էի անելու, որ բանակից եկել էիր (Հայկս հունվարի երեսունմեկին զորացրվելու էր), ոչինչ հետո այդտեղ քեֆ կանենք: Ասում էիր, որ ես էնպես եմ ապրելու, որ հոգեհшն գստիս շատ մարդ գա, ասում էիր, որ բոլոր ընկերներս գալու են…
Եկան Հայկս, ծանոթ — անծանոթ, բոլորն եկան: Հա´յկս, իմ պարտքն եմ համարում բարձրաձայնել քո ու քո պես մեր մյուս հերոսների մասին: Իմ պարտքն եմ համարում չթողնել, որ Դուք և Ձեր անունը մոռացվի: Իմ եվբայր… իմ Հերոս… իմ Հպարտություն… իմ կյանքի ընկեր… Կարոտում եմ քեզ… Մինչ նոր հանդիպում…