Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի Հանրապետությունում է` իրավիճակը գնահատելու նպատակով: Այդ փաստը դուր չի եկել Ադրբեջանին և ռուս պատգամավորին սև ցուցակում են ներառել:
Իսկ այսօր հերթական անգամ անդրադառնալով արցախա-ադրբեջանական հակամ արըությանը մեր ազգի բարեկամն գրում է.
«Մի ադրբեջանցի լրագրող ինձ ասաց, թե ՀՀ-ի գոյությունը պատահականության արդյունք է։ Հարցրեցի` գիտի՞ արդյոք, թե հայերի երկրի վրա քանի՞ արշավանքներ են եղել պատմության ընթացքում։ Չգիտեր։
Բացատրեցի, որ վեց հարյուրից ավել արշավանքներ են եղել` սկսած հռոմեացիներից վերջացրած օսմաններով։ Որտե՞ղ են աժմ այդ երկրներն ու ազգերը, որոնք արշավում էին հայերի երկրի վրա։ Չկան։ Իսկ հայերը կրկին ապրում են իրենց
հողում, ունեն պետականություն։ Այնպես որ` ես կարծում եմ, որ Ադրբեջանում մարդկանց ծիծաղելի և զավեշտալի բաներ են սովորացնում` պատմության անվան տակ». ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնով