Հրանտ Տէր-Աբրահամէանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս գրառումս գրելու եմ, ոչ թե իմ անունից, այլ իբրև թե մի ռուսի, ասենք՝ Իվան Իվանովի: Ընդ որում, ով հայերին անկեղծորեն սիրում և հարգում է: Ով ամեն օր հայկական ֆեյսբուքյան էջ է մտնում, և տեսնում, որ 20 օրվա մեջ ամբողջ կոլեկտիվ հայ քաղաքական, վերլուծական, և
նաև ֆեյք-տոտայական միտքը մի միտք կարողացավ ծնել՝ դիմեք ՀԱՊԿ/Ռուսաստանին, թող…..: Եվ ահա Իվան Իվանովը՝ հայասեր, սրտաց шվ, նորմալ ռուս անձ ձեզ պատասխանում է: Սիրելի հայեր, երբ ասում եք՝ դիմեք ռուսներին, որ օգնեն, ի՞նչ նկատի ունեք, որ ի՞նչ անենք 1. Զե՞ նք տանք: Բայց ձեր զեն քն առանց այդ էլ մեզանից է, և այնպես չի, որ չենք տալիս: Բայց հաշվի առեք, որ այդ զեն քն ԱԹՍ-ների դեմ շատ արդյունավետ էլ չէ:
Մենք նույնպես այդ խնդիրը ունենք, և մեր ռшզ մшկան վերլուծաբանները հիմա հենց ձեր օրինակով ահազանգում են, որ լուրջ խնդրի առջև ենք: Ֆեյք-տոտաները սա կարան նաև չիմանան, բայց լուրջ ձաձաների տեղ դրածները, միգուցե տեղյակն լինեն: 2. ՀԱՊԿ-ի անունից կռ ի՞վ հայտարարենք Ադրբեջանին: Բայց ինչպե՞ս եք պատկերացնում, որ ղազախները, ղրղզները, բելառուսները պետք է գան ու կռ վեն Ադրբեջանի դեմ: Դե ղերը խմե՞լ եք քնելուց առաջ, սիրելի հայեր: 3. Ռուսաստանն առանձին պшտ երш՞զմ
հայտարարի Ադրբեջանին: Դուք լուրջ մտածում եք, որ դա հնարավո՞ր է: Դուք չգիտե՞ք, որ ՌԴ-ն մեծ տերություն է, Ու նրա համար Ադրբեջանը ևս կարևոր գործընկեր է, ու նա չի կարող այդ աստիճանի արմատապես բալանսը խшխ տել երկուսի միջև իր հարաբերությունների մեջ: Սա այնքան պարզ է, որ ամոթ է դրա մասին խոսել, եթե դուք ֆեյք-տոտա չէք: 4. Թուրքիայի՞ն պшտ երшզմ հայտարարել: Թուրքիան, եթե չեք մոռացել ՆԱՏՈ-յի անդամ է: Ու Թուրքիայի վրա հшր ձшկումը նշանակում է ամբողջ ՆԱՏՈ-յին
պшտ երшզմ հայտարարել: Եւ կրկին՝ դե ղեր, դե ղեր, դե ղեր…. Իսկ եթե նույնիսկ ՆԱՏՈ-ն չխառնվի, ապա միևնույն է՝ ինչպե՞ս եք բացատրելու ռուս մայրերին, որ իրենց որդիները պետք է զո հվեն Թուրքիայի պես լուրջ ռшզ մուժ ունեցող պետության հետ պшտ երшզմում հանուն Ղարաբաղի….: 5. Հրադադար փորձենք հաստատե՞լ։ 2 անգամ արել ենք: Պահողն ո՞վ է: 3–րդ անգամ նույնպես կարող ենք փորձել, խնդիր չկա: Տեսնենք էս մեկը քանի րոպե կտևի: 6. Խաղաղապահ զո՞րք:
Բայց Ադրբեջանի համաձայնությունն է անհրաժեշտ: Իսկ դրա դիմաց, պետք է Ադրբեջանին տալ տարածքներն և հրաժարվել ԼՂ-ից Ադրբեջանից դուրս պատկերացնելու որևիցե մտքից: Եթե համաձայն եք, ապա կարելի է փորձել: 7. Կարող ենք նաև Թուրքիայի հետ պայմանավորվել: Եթե կարողանանք, հաստատ Թուրքիան կարող է ստի պել Իհլամ Ալիևին դш դшրեցնել պшտ երшզմը: Բայց դա գին ունի, հարգելի հայեր: Եւ այդ գինը, ցա վոք,
դուք եք լինելու: այլ տարբերակ ուղղակի չկա: Սիրելի հայեր, եթե ինչ որ բան մոռացա, հուշեք: Մենք ձեզ կարող ենք օգնել որոշ չափով՝ զեն քով և այլն, բայց ավելի մեծ բաները շատ բարդ են, դուք էլ տեսաք: Իսկ եթե այդպիսի գրառումներով ձեզանում ինչ որ մարդիկ այլ խնդիրներ են ցանկանում լուծել, ասենք,
ներքաղաքական, ապա հավատացեք, ով էլ լինի, ինչ էլ լինի՝ մեր հնարավորութունների սահմաններն այսքանն են, ինչքան նկարագրեցի: Շատ կցանկանայի ավել լինեին, սակայն էսքանն են: Համբերություն ձեզ, ուժ, կորով ու ոգի այս ծանր օրերին: