Քսանամյա Ռազմիկ Բարսեղյանը դաստիարակված, դրական ու լուսավոր անհատականություն էր, ով միշտ երգում, պարում ու ծիծաղում էր։ Tert.am-ին այս մասին պատմեց Արցախում հш կառակորդի դեմ մղվող մш րտերի ընթացքում նահш տակված Ռազմիկ Բարսեղյանի ընկեր Մերի Հովհաննիսյանը: «Ռազմիկին չորս տարի է, որ ճանաչում եմ, բյուրեղյա մաքրություն ուներ,
երբ 1-ին անգամ տեսա իրեն, տասնվեց տարեկան էր, աչքերը մեծ, պայծառ, լուսավոր։ Այս չորս տարիների ընթացքում ես իրեն միշտ հիշում եմ այսպես վառ ու լուսավոր: 2019 թվականի հուլիսից ծառայում էր Աշտարակում (Մուղնի): 2020 թականի հունվարից տեղափոխեցին Շուշի, իսկ հունիսից Մատաղիսի դիրքերում էր, առш ջնագծում։ Նա աստվածապաշտ, հավատացյալ ընտանիքում է մեծացել, ու ինքն էլ
չափազանց խորը հավատ ու սեր ուներ առ Աստված, և առհասարակ մարդկության հանդեպ նույնպես։ Էությամբ շատ բարի էր ու մш րտի դաշտում ոչ նչացնելով հш կառակորդին, հոգու խորքում խորը սթրես էր ապրում, որի մասին վերջին անգամ կիսվել էր մայրիկի հետ»,- նշեց Բարսեղյանի ընկերը և հավելեց՝ Ռազմիկը վերջին անգամ զանգահարել էր հոկտեմբերի վեցին։
«Ինձ թվում է՝ Ռազմիկը շատ վտ անգների միջով անցնելով ու մш րտի դաշտում ընկերներին կորցնելով՝ հասկացել էր, որ գուցե էլ հետ գալու հնարավորություն չունենա, այդ, իսկ պատճառով մամային ասել էր՝ «լավ մնացեք, մամ»»,-պատմեց ընկերը: Մերի Հովհաննիսյանը նշեց, որ Ռազմիկը դեռ համալսարան չէր
ընդունվել, ցանկանում էին ծառայությունից հետո քույրիկի հետ միասին ընդունվել։ Պատմելով նահш տակված հերոսի քաջության մասին՝ Մերին ասաց, որ Աստված շատ փորձանքներից է փրկել Ռազմիկին և նրա ընկերներին: «Մի անգամ նույնիսկ հիշել է Աստվածաշունչը, փոքրիկ աթոռին նստել, որ կարդա ու հենց այդ վայրկյանին թշ նամու գնդակն անցել է գլխի վրայով»,- պատմեց ընկերն ու հավելեց, որ Ռազմիկն օգնել է դիրքերից
իջեցնել աչքի առաջ զп հված բոլոր մш րտական ընկերների մարմինները, անգամ այն ժամանակ, երբ հրամանատարը ասել է, որ չի տալիս տվյալ հրամանը։ «Ինքը մш րտի դաշտում իրեն պահել է հերոսի նման, հասկացել է՝ ինչ բան է անձ ուրանալը, սեփական կյանքը վտանգելը անգամ զп հված ընկերների մարմինները փրկելու հարցում»,- ասաց Մերին։ Ընկերոջ
խոսքով՝ Ռազմիկն իր մասին մեծ հիացմունքով էր արտահայտվում․ «Մի օր խոսքի մեջ ասաց՝ «Մերի, երբեք չէի պատկերացնի, որ դու ինձ այսքան մտերիմ ու հարազատ մարդ կդառնաս», ես էլ ծիծաղեցի ու շոյեցի գլուխը։ Ո՞վ կմտածեր, որ հերոսն է ինձ այդպիսի խոսքեր ասում։ Վերջին անգամ զինվորական համազգեստով եկեղեցում եմ տեսել, հարցրեց՝ երբ է հարսանիքդ, շատ էր ուզում ներկա լինել, չհասցրեց»: