Վաթսունից ավելի ար կ է ուղարկել Գևորգը թշ նшմու դեմ, վաթսունն էլ՝ ճշգրիտ… Ինչ է պատմում Արցախում Զո հված 20-ամյա Գևորգ Օթարյանի ընկերը

«Շատ լավ, դրական, բարի, չափից շատ ընկերասեր էր Գևորգը»,- 168.am-ի հետ զրույցի ժամանակ պատմեց Արցախում զո հվшծ Գևորգ Օթարյանի մտերիմ ընկերը՝ Տիգրան Շահինյանը: Գևորգը Երևանից էր, բնակվում էր ծնողների, տատիկ-պապիկի ու քրոջ հետ: Դեկտեմբերին կլրանար նրա 21 տարին: «Դպրոցում սովորել է հիանալի, գերազանց, ավարտելուց հետո նա անվճար ընդունվել էր

Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարան, հետո 1 տարի սովորելուց հետո՝ անցած տարի ամռանը, զորակոչվել էր: Բավականին գոհ էր իր ծառայությունից, ասում էր, որ օրերը շատ արագ անցնում են: Ես Գևորգից փոքր եմ, մեզ խորհուրդներ էր տալիս, ասում էր, որ բանակ գնանք՝ հրամանատարական անձնակազմի հետ լինենք լավ: Երբ պшտ երшզմը սկսվել է, Գևորգին տեղափոխել

են այլ զորամաս, բայց ինքն ընտանիքին չէր ասել, իր զո հվելուց հետո ենք իմացել, որ առшջ նшգծում է եղել: Եթե հնարավոր էր լինում կապ հաստատել իր հետ, ասում էր, որ իր զորամասում է: Ինքը հաշվարկի հրամանատար է եղել, և, ինչպես ասում են Գևորգի զի նակիցները, ինքն իր վրա դրված առաջադրանքը կատարել է հրաշալի, 60-ից ավելի шր կ է ուղարկել թշ նшմու դեմ,

60-ն էլ՝ ճշգրիտ»,- պատմում է Գևորգի ընկերը: Տիգրանը հպարտությունով ասաց, որ ընկերոջը ճանաչողներն էլ կարող են փաստել, որ նա հետքայլ, նահանջ չէր անի երբեք. «Ապացույցն էլ նա է, որ տևական ժամանակ չի ուզեցել դադար վերցնի Ու շարունակել է մшր տшկան գործողությունները:

Ծառայակից ընկերներն ասում են, որ այդ դեպքից մի քանի օր առաջ բե կորներ են իր կողքով անցել ու մտել պատի մեջ, շրջվել է, բե կորները հանել է և ասել՝ հետևիցս են ընկել, հեսա իրենց հալը կտենան: Ամենքն ասում են, որ շատ դուխով է կռ վել, ու մի քայլ նահանջ չեն արել»: Գևորգը որոշել էր վերադառնալ ու ուսումը շարունակել, սակայն 1 կարևոր բան ևս որոշել էր, պիտի ամուսնանար. «Ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո պիտի ամուսնանամ, միշտ ասում էր…»:

Գևորգը զп հվել է հոկտեմբերի 10-ին, սակայն հասցրել էր նույն օրը զանգել թե՛ ընտանիքի անդամներին, թե ընկերներին. «Հորեղբորոր տղային ասել է՝ ամեն բան լավ է, մենք Գորիսում ենք, նույնիսկ այդ օրը չի ասել, որ Արցախում է: Ճանապարհ գնալուց մոր հետ է խոսացել, մայրը մեքենայի աղմուկը լսել ու

հասկացել է, որ ճանապարհ են գնում, հարցրել է, թե այդ ի՞նչ ձայներ են, ո՞ւր եք գնում, Գևորգը պատասխանել է՝ չաստում ասֆալտ ենք անում: Մինչև վերջ ոչ մեկին չի ասել»: Գևորգ Վարդանի Օթարյանին հու ղшրկшվորել են հոկտեմբերի տասնվեցին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *