Արտուշ Քերոբյանը, որ վերջերս է վերադարձել դիրքերից, մեզ հետ զրույցում պատմեց տասնութամյա զինծառայողների քաջագործությունների մասին: «Տղերքին խոստացել եմ, որ իրենց մասին պիտի գրեմ: Իրենց նմանը չկա, շատ հզոր են: Հանուն հայրենիքի չեն խնայի
իրենց կյանքը ու նման արիութունը, քաջությունը, ուժը բնորոշ է միայն 18-20 տարեկան հայ զինվորներին: Դե հար-ձակման կամ կռ-իվ գնալիս դիրքերից վաշտ-վաշտ էինք գնում ու այդ ժամանակ, որ մի վաշտը տանում էին, իսկ մյուսը թողում, նեղանում էին իրենց հրամանատարներից, թե ինչի մեզ չեք տանում,
իրենց եք տանում: հիշում եմ, որ տղերքից մեկի бмп-ն խփեցին մեջից իջավ, թշ նամու զեն-քերից խլեց ու իրենց իսկ զենքերով սկսեց իրենց խփել… Տղեքից տանկիստ կար, տանկերով իրար դիմաց էին դուրս եկել, չգիտես` ինչի տանկը չի կրա-կել, էդ ժամանակ դե պիտի
դուրս գաս տանկից, դիրքավորվես. ինքը դուրս չէր եկել, քշել էր ու հրելով դիմացի бмп-ն` գցել էր ձորը: Ու մի բան էլ հավելեմ. պանիկա տարածողներին ասեք` ընդեղից մարդ ա էկել ու ասել ա, որ նենց չի ոնց որ ներկայացնում են ստեղ, ամեն ինչ նորմալ ա ու բոլորն էլ հզոր են…»