Սեպտեմբերի քսանյոթի առավոտյան բոլորիս կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին մենք երբեք չենք մոռանա: Թշ նшմին որոշել էր, որ պետք է պш տերազմ վերսկսի։
Դարեր շարունակ թշ նшմու դեմ պայքարած հայ ժողովուրդը այսօր կրկին կանգնած է հայրենիքի փրկության կարևոր նպատակի առջև: Աշխարհը լուռ է, թշ նшմին նենգ:
Վլադիմիր Սոլովյովը հերթական անգամ անդրադառնալով արցախա- ադրբեջանական հակամարտությանը, գրում է.
«Գիտե՞ք ինչն է ամենաշատը զարմացնում հայերի մոտ, որը չես հանդիպի այլ ազգերի մոտ. Անկոտրում կամքը, ոգին։
Եթե այլ ազգեր և երկրներ ապրեին այն աշխարհագրական տարածքում, որտեղ հայերն են բնակվում միշտ շրջապատված թշ նшմական երկրներով` այժմ վաղուց գոյություն չէին ունենա։ Հայերը ոչ միայն գոյություն ունեն,
այլ նաև զարմացնում են աշխարհին` իրենց մշակույթով, գիտությամբ, երաժշտությամբ, արվեստով։ Մի խոսքով` Մեծ ազգ են։ Ու պատմականորեն մեր առաքելությունն է ապահովել այդ Մեծն հայ ժողովրդի անվտանգությունը տվյալ բարդ տարածաշրջանում».