Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հայտարարել է , որ ԼՂ-ի շուրջ բանակցություններին բոլոր մասնակիցները անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն ՌԴ-ն այդ հարցում
ավելի շատ է հետաքրքրված , քան մյուսները . «ՌԴ-ն միշտ հատուկ կապեր է ունեցել ՀՀ-ի հետ , սակայն մենք միշտ էլ հատուկ կապեր ենք ունեցել նաև Ադրբեջանի հետ: Ավելի քան երկու մլն հայ և շուրջ երկու մլն ադրբեջանցի բնակվում են ՌԴ-ում: Տվյալ մարդիկ ոչ
միայն եկել են ժամանակավոր աշխատանքի, այլ բնակվում են այստեղ գրեթե մշտապես: Այս մարդիկ միլիարդավոր դոլարներ են ծախսում ՌԴ-ում , աշխատում և իրենց ընտանիքները պահում: Բոլորոն էլ շատ կայուն և սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ ՝ գործարար,
հումանիտար և ընտանեկան: Հետևաբար, մեզ համար Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են: ԼՂ-ի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցներն անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն ՌԴ-ն այդ հարցում ավելի շատ է հետաքրքրված , քան մյուսները: