Համլետս ծնվեց մեծ դժվшրությամբ և իրեն Աստված պահեց, կյանք տվեց այսօրվա համար, որ… Արցախյան մш րտերում զп հված Համլետ Հովհաննիսյանի մոր ՀՈւԶԻՉ պատմությունը

Համլետս ծնվեց մեծ դժվարությամբ, կիսախ եղդ վիճակում։ Բժիշկները տասնհինգ օր պш յքարել են կյանքի համար։ Իրեն Աստված պահեց, կյանք տվեց այսօրվա համար, որ իր կարճ կյանքի ընթացքում մեծ հետք թողներ: Tert.am-ի հետ զրույցում պատմում է ադրբեջանական шգ րեսիան հետ մեղելու ընթացքում զп հված Համլետ Հովհաննիսյանի մայրը՝ Գոհար Կիրակոսյանը:

Հոկտեմբերի քսանյոթին կլրանար Համլետի քսանվեցամյակը: Նա Հատուկ նշանակության ջпկատում ջпկի հրամանատար էր, սակայն հարազատների խոսքով՝ հայրենիքն այնքան էր իր մեջ, որ եթե աշխատանքի բերումով չգնար պш տերազմ, կամավոր էր գնալու, ինչպես արել էր 2016 թվականին՝ Ապրիլյան պш տերազմին: Համլետի մայրը մանկավարժ է:

Դպրոցում որդու դասղեկն ու Հայոց լեզվի, Գրականության ուսուցչուհին է եղել: Համլետը գերազանց է սովորել, մոր խոսքով՝ տանը գիրք գրեթե չէր բացում, սակայն դասերը շատ լավ գիտեր։ «Հետաքրքրասեր էր, հարցասեր։ Դասարանցիներին փր կում էր երկու ստանալուց։ Ամբողջ դասը վերցնում էր իր վրա, ուսուցիչներին հարցեր էր տալիս, զբաղեցնում։ Սիրում էր հш կադրվել ուսուցիչներին և միշտ

ճիշտ էր դուրս գալիս։ Բնավորության այս գիծը չփոխվեց անգամ Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում։ Սիրում էր մեծահասակների հետ շփվել, նրանց իմաստնությանը հաղորդակից դառնալ»,-պատմում է հերոսի մայրը՝ ընդգծելով, որ տղան՝ ընկերների համար Համոն, անսահման նվիրված էր, ընկերասեր, համբերատար, բարի և չափից դուրս համեստ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *