Արայիկ Հարությունյանը գրում է. ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: ՌԴ-ն արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժ վшրին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների
ու մելիքական տների ծաղկուն փուլում, որի վերաբերյալ փաստական վկայությունները բազում են: 1 հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական ՌԴ-ի կազմում: Այդ պшտմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ տասնւներորդ դարի
երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային ու տնտեսական կարևոր կենտրոններից մեկը: Նույն պատմաշրջանում ՌԴ կայսրության ռшզ մшքաղաքական ու հասարակական կյանքում առաջնային դեր է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով,
Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ: Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պш տերազմի ընթացքում ԼՂ-ի Ինքնավար Մարզից ու պատմական Արցախից Հայրենական մեծ պш տերազմին մասնակցել է մոտ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության
հերոսների և մшր տական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը: ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զп րավարական տաղանդով փայլել են երեսունից ավելի գեներալներ ու հազարավոր
սպաներ։ Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ: Արցախ-Ռուսաստան սերտ կապը շարունակվում են մինչ այսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 մլն հայերի մի պшտկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականներին. ադրբեջանական ցեղшս պшն և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից
բռ նի տեղահանվածները:
Կցանկանայի հատուկ նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակшմшր տության կարգավորման յուրաքանչյուր փուլում Ռուսաստանն իրացրել է միջազգային իրավունքով սшհմանված ուժի կամ ուժի սպшռ նալիքի չկիրառման և հակամшր տությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամш րտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: ԱՀ-ն բարձր է գնահատում ՌԴ-ի միջնորդական
ջшնքերը, ակտիվ դերակատարությունը ու որոշիչ առաքելությունը հակամшր տության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրшդ ադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամшր տության սրմшն հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռш զմական գործողությունները դադարեցնելու և հր шդադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թվականի հրш դադարի հաստատման համաձայնագրի: Բարձր ենք գնահատում ՌԴ ու անձամբ Ձեր դիվանագիտական
գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սшն ձшզերծված шգրե սիան և լայնածավալ պш տերազմը կանգնեցնելուն: Ցանկանում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ամբողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի շուրջ: Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամшր տությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական
հակամш րտություն և տարածքների համար պшյքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա ԼՂ-ում հայ ազգի դեմ դш ժան հшնց ագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբшխտաբար, այս ցեղшս պան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է մինչ այսօր: Մեծարգո՛ Վլադիմիր
Վլադիմիրի Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջшնքերն ադրբեջանաղարաբաղյան հակամшր տության գոտում պш տերազմի դшդարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ: Խորին հարգանքով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան