Մորս չասեք, որ զп հվել եմ, խաբեք, ասեք… Տիգրան Հարությունյանը խնդրել էր ընկերներին, որ եթե իրեն մի բան պատահի, իր «այս երգը» հասցնեն մայրիկին

Երեկվանից համացանցում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որում մի զինվոր էր երգում: Երգը նա նախօրոք պատրաստել էր մոր համար և խնդրել էր ընկերներին, որ եթե իրեն ինչ-որ բան պատահի, իր «վերջին խոսքը» հասցնեն մայրիկին: Տեսանյութի այդ հերոսը Տիգրան

Հարությունյանն էր, ում անունը ևս հայտնվեց իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրածների ցանկում. «Երեկ իր անմահանալու յոթերրորդ օրն էր: Իր հետ ծառայող տղաներից մեկից երեկ մի նամակ ստացանք: Տիգրանի վերջին խոսքը հասավ մայրիկին»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հարությունյանի քույրը՝ Աննա Հարությունյանը:

Վերջինիս խոսքերով Տիգրանը ինը ամսից պետք է վերադառնար տուն, ծառայում էր Խնձորեսկում: Նա սովորում էր Գյումրու Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, չորրորդ կուրս փոխադրվելուն պես զո րակոչվեց բանակ։ Տիգրանը ծառայության ընթացքում աչքի էր ընկնում իր ձայնով, ծառայության ժամանակ բազում միջոցառումների էր մասնակցել.

«Ազատ ժամանակ շատ էր սիրում երգել, բանաստեղծություններ գրել: Այնքան գեղեցիկ ու խորն էր գրում: Մի փոքրիկ վիպակ ուներ գրած, որը նախքան բանակ զորակոչվելն էր գրել, որոշել էր տպագրել այն, սակայն այդպես էլ չհասցրեց: Մենք Տիգրանին խոստացել ենք, որ իր ոչ մի երազանք ու նպատակ անկատար չի մնալու»,-

ընդգծեց Աննան: Ինչպես պատմում է զինվորի քույրը, Տիգրանը հոգատար էր, խելացի և չափազանց հայրենասեր: Նա երբեք չի բողոքել իր ծառայությունից. «Վերջի անգամ մենք իր հետ զրուցել ենք հոկտեմբերի տասներեքին, և այդ օրը մեզ ասաց՝ առյուծ տղերք ենք, չվախենա‘ք: Այդ զրույցից հետո երկու օր տեղեկություն չունեինք նրանից: Հետո

մեզ ասացին, որ Տիգրանը վիրավորվել է, սակայն ինքն արդեն անմ шհացել էր, ուղղակի, մեզ էին խնայել: Ամսի տասնվեցին մենք արդեն իմացանք, որ Տիգրանը բեկորային վնш սվածք էր ստացել ու զп հվել» ,- պարզաբանեց քույրը: Մեր զրուցակիցը մեզ տրամադրեց նաև Տիգրանի՝ մայրիկին նվիրված բանաստեղծությունը, որը գրել էր ծառայության ընթացքում.

Մայր քեզ համար ոչ մի բան Չեմ խնայի անկասկած, Թե պետք լինի կյանքով իմ՝ Քեզ կյանք կտամ անպայման, Թե ետ չգամ ես մի օր Դու չտխրես չարտասվես, Հիշի՛ր, ես կամ շնչում եմ՝
Քանի դեռ կաս՝ ապրում ես։ Մամ իմացիր աշխարհում Չկա ուրիշ ոչ մի տեղ, Որ լավ լինի քո գրկից, Չկա ուրիշ ոչ մի տեղ, Որ տաք լինի քո գրկից, Մամ քեզ համար անպայման՝ Կգամ վստահ դու եղիր…
Տեսանյութը` ստորև:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *