Սաուդյան Արաբիան չի դադարում հուժ կու հшր վшծներ պատճառել Թուրքիային. Ահա, լե ինչ է նա արել այս անգամ
Սաուդյան Արաբիայի ողջ խանութների ցանցերից հեռացվել են թուրքական ապրանքները և դրանք փոխարինվել են հունականով։ Սաուդյան Արաբիայի Թագավորական ընտանիքի կողմից հայտարարված տոտալ բոյ կոտը
թուրքական ապրանքների վերաբերյալ, երեկ ու այսօր պետության հազարավոր խանութներում հանել են բոլոր թուրքական ապրանքները: Մոլերի, սուպերմարկետների և այլ մանր ու միջին բոլոր խանութներում թուրքական արտադրանքը փոխարինում են Հունաստանից, Եգիպտոսից ու Մարոկկոյից բերված նոր
ապրանքներով: Այս մասին հաղորդում է SLIM.am-ը հղում անելով «Գրեկրեփորթեր» լրատվական կայքին: Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդը հրաման է տվել, որ կրկնակի խիստ վերաբերվեն բոյ կոտին ու չփորձեն գեթ 1 թուրքական ապրանք
ներկրել թագավորություն: Սոցիալական ցանցերում օգտատերերը լուսանկարներ են հրապարակում սուպերմարկետներից , ուր Հունաստանի ու այլ պետությունների արտադրանքները շարված են թուրքականի փոխարեն ու վերնագրում են «Մերժել թուրքական ամեն բան»: