Բարև Ձեզ։ Երևի ավելորդ է նշել, որ հաղթանակը նրանն է, ում թիկունքը եւ ճակատը նույն ուժը ունեն։ Այս պш տերազմը գոնե մեզ համար ինչքան ճակատի, այնքան էլ թիկունքի պш տերազմ է, որտեղ ռш զմական դրության գերազգային պահանջով արգելված է նվնվոցը,
էլ չեմ ասում՝ պատվերով նվնվոցը։ Գոնե գիտակցում եք ինչ եք փնտրում և ում ջրաղացն եք սնուցում իբր հայրենիքի նկատմամբ այդ նեղճակատ մտատանջանքով։ Այո, ռш զմի դաշտից ուշացող ինֆորմացիան ծանր սպասում է բերում, բայց դա չի նշանակում, որ
փափուկ բազմոցներին նստածները պիտի անկումային հոտեր տարածեն, այլ ոչ՝ հակառակը, ինչպես եղավ մեր սահմանի և հարավում ու հյուսիսում։ Պարտվողականություն գուժողներին և հայրենական պш տերազմում քաղաքական շագանակներ փնտրողներին պետք է դատել նույն օրենքով, որի
ամենամեղմ պահանջը վտարումն է բոլոր թե-ժ գծերից։ Ձեզ, որ մի բան չի ասում ԱՀ-ի մարդու իրավունքների պաշտպանի կենսագրությունը, կամ որդեկորույս Կարին Տոնոյանի՝ բանակցությունը կվարեք հաղթողի դիրքից պահանջը։ Իսկ խուճապ տարածողներ մեզ անհրաժեշտ են, բայց Ալիևի կիբեր տարածքում․ ձեր միակ ճш կատը դա է այսօր․․․ Հաջողություն:
Տեսանյութը ստորև`