Ազովի ծովում պшյ թшծ տա նկերը պատկանում էին ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

News.am-ը գրում է. Ազովի ծովում փրկարարական գործողություն է ընթանում օլիգարխ Մուբարիզ Մանսիմովի Palmali ընկերությանը պատկանող «Գեներալ Ազի Ասլանով» լցանավի վրա պшյ թյունից հետո: Այս մասին РБК-ին հաղորդել են «Ռոսմորեչֆլոտ»-ի մամուլի ծառայությունում: Դեպքի վերաբերյալ տեղեկությունը

ստացվել է հոկտեմբերի 24-ին, ժամը 18:40-ին՝ 2-րդ լցանավում պայ թյուն է տեղի ունեցել: «Նավը շարժվում էր դեպի Դոնի Ռոստով, մինչ այդ անցնելով Կերչի նեղուցով, այն արդեն ելքի մոտ էր, անմիջապես Ազովի ծովում»,- հայտարարել է «Ռոսմորեչֆլոտը»: Նավի անձնակազմը բաղկացած է 13 անձից, նրանցից 10-ին փրկել է

մոտակայքով անցնող «Սիրիուս» շոգենավը: Փրկարարները որոնում են երեք անձանց, ովքեր նավից դուրս են հայտնվել: Միեւնույն ժամանակ, նավի վրա հր դեհ չի բռնկվել, այն մնում է ջրի վրա: Դեպքի վայր են ժամանել փրկարարական 3՝ «Մերկուրի», «Իմպուլս» եւ «Ալեքսանդր Սիզոնցեւ» նավերը:

Ըստ Vessel Finder ծառայության, որը թույլ է տալիս իրական ժամանակում հետեւել նավի շարժմանը, «Գեներալ Ազի Ասլանով» տան կերը Կերչից ուղեւորվում էր դեպի Դոնի Ռոստով, որտեղ պետք է ժամաներ հոկտեմբերի 25-ին, ժամը 6:00-ին: Որպես նավի սեփականատեր նշվում է

թուրքական Palmali Shipping Agency ընկերությունը, որը պատկանում է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովին: Լցանավը կառուցվել է Թուրքիայում՝ 2005 թվականին, այն նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո: Նավի հիմնական նավահանգիստը Տագանրոգն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *