Հայաստանի Հանրապետության Պաշտպանթյան Նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը կիսվել է Աննա Նաղդալյանի հետևյալ գրառմամբ. ԱՄՆ- Հայաստան- Ադրբեջան համատեղ հայտարարություն Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի քսանչորսին հանդիպում ունեցան Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ ու վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրшդադարի մասին
պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի տասին և վերահաստատվել հոկտեմբերի տասնյոթին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի մեկին արված հայտարարության: Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ.
հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ Արտաքին գործերի նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամ шրտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով: