Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին, ով առաջ է քաշել «լուսավորչական իսլամի» գաղափարը, խորհուրդ է տվել բուժել հոգեկանը»,- հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: Ֆրանսիան դш տապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնի հոգեկան առողջության մասին: «Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Անզուսպ պահվածքն ու կոպտությունը հարցի լուծում չեն: Պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ուղղությունը, քանի որ այն վտանգավոր է բոլոր առումներով», — ասել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
Էմանուել Մակրոնի պատասխանը նույնպես չուշացավ։
«Մենք երբեք չենք հանձնվի:
Մենք փայփայում ենք ազատության համար. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ: Մեր պատմությունը բռ նшկալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:
Մենք կշարունակենք: Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով: Մենք չենք ընդունում шտ ելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը: Մենք շարունակելու ենք: Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»