Քոչարյանն ասում է. «Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում Արցախը Հայաստան է և վերջ…». Բացատրեմ… Վասակ Դարբինյանի դիպուկ գրառումը

Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Ռոբերտ Քոչարյանը ասում է. «Ես չեմ հասկանում, թե ինչ է կոչվում Արցախը Հայաստան է ու վերջ…»:

(Սա, իմիջայլոց, նաև Իլհամ Ալիևն է ասում): Բացատրեմ. դա նախ և առաջ նշանակում է՝ 100 տարի առաջ բռնակցման համաձայն Ադրբեջանի սահմանների միջև ներառված, երեսուն տարի առաջ

անկախություն հռչակած ու այսօր Ադրբեջանի համար կռ վшխնձոր դարձած Արցախի Հանրապետությունը ոչ մի ընդհանրություն չունի Ադրբեջանի հետ. ո՛չ ծագումնաբանական, ո՛չ պատմական, ո՛չ լեզվական, ո՛չ դш վшնանքի, ո՛չ

մշակութային…, ացարձակ ընդհանրություն չունի: Դա նշանակում է, որ ԱՀ-ն, դուր գա դա Ռոբերտ Քոչարյանին, Իլհամ Ալիևին կամ որևէ երրորդ անձի, թե ոչ՝ Հայաստանն աշխարհից ոչնչով չի տարբերվում: Նշանակում է, որ ԱՀ-ն ու ՀՀ-ն ունեն բոլոր ընդհանրությունները.

Արցախում ու Հայաստանում ապրում են քրիստոնյա հայեր, որոնք դարեր ի վեր բնակվել են նույն սովորույթներով, խոսել են նույն լեզվով, ստեղծել են միասնական մշակույթը, նույն արժեքներն են պшշտ պшնել,կռ վել են նույն թշ նшմիների դեմ… Դա նշանակում է, որ Արցախի ապագան նույնպես

նույնն է լինելու, ինչ Հայաստանինը… Ահա այս ամեն ինչի պատճառով է, որ Արցախը Հայաստան է ու վերջ: Եթե այսքանից հետո էլ չես հասկանում, թե ինչ է կոչվում Արցախը Հայաստան է ու վերջ, ստացվում է դու ևս Արցախը դիտում ես որպես կռ վшխնձոր, դու ևս ոչ մի ընդհանրություն չունես Արցախի և Հայաստանի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *