Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ- ավստրիական
կայուն փոխգործակցությունը երկկողմ ու բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ 2 երկրների ժողովուրդների։ «ՀՀ-ի ու ԱՀ-ի համար այս դժվարին պահին, երբ մեր ազգը մшր տնչում է կյանքի և ազատության համար, Ավստրիան վերստին արտահայտեց
իր հստակ և աներկբա աջակցությունը ՀՀ-ին, Արցախին և հայ ժողովրդին: Երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ ԼՂ-ի հակամ шրտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ու բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության
համար: Բարձր ենք գնահատում նաև Ավստրիայի խորհրդարանի՝ ղարաբաղյան հակամ шրտությանը Թուրքիայի ռш զմական միջամտությունը և Ադրբեջանին զե նք մատակարարելու գործընթացը դшտապարտող բանաձևի համար»,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: