Զп հվելու օրը զանգեց մայրիկին, ասաց… Բաբկեն Պետրոսյանի վերջին հեռախոսազանգի մասին պատմում է մորեղբայրը

Արցախում զп հված Բաբկեն Արթուրի Պետրոսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, մոտ երեք տարի առաջ էր պայմանագրային ծառայության անցել Հայաստանի Հանրապետության զի նված ուժերում: «Բաբկենը չափազանց ընկերասեր, հայրենասեր, հանգիստ բնավորությամբ տղա էր: 2 եղբայր ունի, ինքը միջնեկն էր, մեծ եղբայրն ամուսնացած է,

առանձին է ապրում, ինքն էլ ապրում էր մոր և փոքր եղբոր հետ: Ծառայել վերադարձել էր, սակայն որոշեց, որ պետք է պայմանագրային ծառայության անցնի: Արագածավանից շատ ընկերներ ունի, որոնք պայմանագրային ծառայության էին անցել, ասաց՝ ես իմ ընկերների կողքին պիտի լինեմ, ու անցավ պայմանագրային ծառայության»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Բաբկենի մորեղբայրը՝ Գեդեոն Վարդանյանը,

ապա ավելացրեց, որ բոլոր եղբայրներն էլ պայմանագրային ծառայության էին անցել: «Երեք ախպերներով պայմանագրային են, 3-ն էլ պш տերազմի ժամանակ այնտեղ են եղել: Բաբկենի դեպքը որ եղավ, եղբայրները եկել են, սակայն յոթը լրանա՝ կվերադառնան իրենց ծառայությանը: Մի կողմից՝ շատ հպարտ եմ, մյուս կողմից՝ ցավս է, որ չեմ էլ կարողանում խոսել… քսանվեց տարեկան էր, դեկտեմբերի հինգին 27

տարեկան կլիներ»,- պատմեց Գեդեոն Վարդանյանը: Բաբկենը որոշել էր այս տարի ամուսնանալ, բայց մինչև այդ պետք է տունը վերանորոգեր: «Ասում էր՝ հերիք է, արդեն 26 տարեկան եմ, ամուսնանամ. Նպատակները մեծ էր, իր առանձին տունն էր ցանկանում կառուցել, շատ բաներ կար: Իրենց հարմարությունները մի քիչ այն չէր, ուզում էր տունը լրիվ վերանորոգեր, նոր ամուսնանար… Իրենք երեք եղբայրներով շատ

մեծ նպատակներ ունեին: Փոքր ախպոր մասին էր մտածում, որ լավ պահեր ախպորը»,- պատմեց Բաբկենի մորեղբայրը: Պш տերազմի ժամանակ Բաբկենն ընկերների հետ այլ կետում էր կռ վում, իսկ երկու եղբայրները միասին՝ այլ: Ամեն օր երեկոյան զանգում՝ եղբայրների և մոր հետ խոսում էր, սակայն դեպքի օրը՝ հոկտեմբերի 20-ին, առավոտյան էր զանգել:

«Այդ օրն առավոտյան ժամը 10-ին զանգել է մայրիկին, ասել է՝ լավ եղիր, առողջությանդ հետևիր, ախպորն էլ ասել էր՝ պստիկ ախպորս լավ կնայես… Ես հպարտ եմ, որ ինքն այդպիսի տղա է եղել, այդպես ուշադիր է եղել, հետաքրքրվել է բոլորով, սակայն մեկ է՝ ցш վս չի բուժվի…»,- եզրափակեց Բաբկենի մորեղբայրը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *