Թուրքիայի տնտեսությունը ոչն չшցնելու ծրագիրը Սաուդիան Արաբիայի կողմից , լուրջ հարված Է հասցրել Ադրբեջանի ​​Նավթային «SOCAR» ընկերությանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության «SOCAR» դուստր ձեռնարկությունը, չափազանց մեծ տույժեր է կրում Սաուդիան Արաբիայի կողմից ցածր խտության պոլիէթիլենի գները արհեստականորեն նվազեցնելու հետևանքով, ինչը իր հերթին զգալի բացասական ազդեցություն է թողնում Ադրբեջանի տնտեսական ցուցանիշների վրա։ Այս մասին տեղեկացնում է SLIM.am-ը ՝

վկայակոչելով «Ալ Արաբիային»: «Maersk ընկերությունը , որը Աշխարհի խոշորագույն կոնտեյներային ու մատակարարող նավերի ընկերություններից մեկն է ՝ նախապես զգուշացրել էր իր հաճախորդներին, որ Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանվող ապրանքների ներմուծումը արգելվում է: «Maersk» ընկերության գլխավոր հաճախորդներից է նաև «SOCAR» ընկերության դուստր ձեռնարկություն համարվող ՝ «Petkim» ընկերությունը ,

որը այս օրերին իր միլիոնավոր դոլարների հասնող ապրանքը չի կարող տեղափոխել Սաուդիան թագավորություն: Սաուդիան Արաբիայում գտնվող «Petkim» ընկերությունը, որը պաշտոնական հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերության (SOCAR) դուստր ձեռնարկությանը, Սաուդյան Արաբիայի գործողությունների արդյունքում տնտեսական ցուցանիշների վատթարացումից մեծապես տուժել է: Հիշեցնենք Սաուդյան

թագավորությունում թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավը թափ է հավաքել, և ավելի շատ ընկերություններ ու հաստատություններ, որոնք գործում են տարբեր առևտրային ու արդյունաբերական հատվածներում, միանում են թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի կոչին: Սաուդյան Արաբիան նաև 1,5 մլմ զբոսաշրջիկների արգելել է այլևս այցելել Թուրքիա , իսկ միայն Թուրքական ընկերությունների հետ բոյկոտը , թուրքերի տնտեսությանը կվնասի 20 մլրդ դոլար: Սաուդյան

Արաբիայի պալատների խորհրդի ու Ռիադի պալատի նախագահ Աջլան Ալ-Աջլանն ասել էր . «Կարծում եմ 20 մլրդ դոլար վնասից զատ , մոտ 1.5 միլիոն սաուդցի զբոսաշրջիկների Թուրքիայում գտնվելու արգելքը ևս մեծ գումար կկազմի , այդ ամենի վերջնահաշվարկը կարվի մի քանի ամսից: Ինձ թվում է այս ամենը պարոն Էրդողանի վրա շատ-շատ թանկ կարժենա: Սաուդյան բոլոր ոլորտների հազարավոր ներդրողների , ներմուծմամբ զբաղվող ընկերություններին և զբոսաշրջությամբ զբաղվող ընկերություններին

հստակ զգուշացվել է , որ դադարեցնում ենք գործ ունենալ մի երկրի հետ , ով դեմ է դուրս եկել մեր կառավարությանը և մեր ազգին: Այս պահին ամբողջովին դադարեցված է »: Աջլան Ալ-Աջլան նաև հայտարարեց , որ ընդամենը մի քանի օրերի ընթացքում թագաժառանգ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդի հրամանով ՝ Թուրքիայում գտնվող Սուդյան ողջ ներդրումները կփակվեն, որոշները կվաճռվեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *